Ապրիլի 7-ին 2013 թ., երեկոյան ժամը 5-ին Հայաստանի Հանրապետության հյուպատոսության առջև Գլենդելում տեղի ունեցավ հանրահավաք:

«Հայկական Վերածնունդ» Շարժման Լոս Անջելեսյան մասնաճյուղը կոչ է անում համայն հայությանը միանալ մեր պայքարին, որպեսզի սատար կանգնենք Հայաստանի քաղաքացիների պահանջներին և անսասան կերպով կանգնենք նրանց կողքին: Մենք չենք կարող անտարբեր լինել մեր Հայաստանի քույրերի և եղբայրների մաքառումների նկատմամբ: Մենք խիստ մտահոգված ենք մեր հայրենիքի ապագայով, մտահոգված ենք ամբողջ հայության իրավունքների համար մարտնչող մեր քաջարի ակտիվիստների ու անվախ քաղաքացիների ճակատագրով:

Մենք այնտեղ էինք՝ ի լուր աշխարհի մեր անվերապահ սերը հայտնելու առ Հայաստան, առ արդարադատության, ազատության և առ Հայաստանի խիզախ քաղաքացիների իրավահավասարություն:

Միացե՛ք մեզ: Եկե՛ք ուս ուսի տված կանգնենք Հայաստանի քաղաքացիների կողքին: Թո՛ղ մեր ձայնն հնչի միասնական, հստակ և հնչեղ քան երբևէ: Եկե՛ք բոլորս միասնաբար պայքարենք՝ միասնական ապագա կերտելու համար:

https://www.youtube.com/watch?v=Tb0Nl2WgzHY

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.