Վոլոդյա Ավետիսյանի պայքարն արդար է և ունի համազգային նշանակություն: Ազատամարտիկ Ավետիսյանի և նրա զինակից ընկերների գործը հայոց պետականության ամրապնդման ու հզորացման համար է և անազատության մեջ անցկացրած նրանց յուրաքանչյուր ժամ, յուրաքանչյուր օր մեծ կորուստ է բոլորիս համար, հարված մեր բարոյական չափանիշներին, Հայաստանի քաղաքական հզորությանն ու պետականության հիմքերին: Պետականությունը կերտած ազատամարտիկները չեն կարող անհիմն մեղադրանքներով իրենց իսկ ձեռքով ստեղծած պետության կողմից այսպես ակնհայտ պատժվել:

Իշխանություններին մաս կազմած կամ այսօր կազմող կուսակցությունները «հեղափոխական» դրոշ պարզած, ակնհայտորեն շեղում են ժողովրդին իրենց իրական պայքարից, անընդունելի ծառայություն մատուցում համակարգի ապազգային վերնախավին, նրանց դրսի հովանավորներին և մեր հանքերը անողոքաբար թալանող օտարերկրյա կողոպտիչներին:

Հայկական Վերածնունդ շարժումը, որպես հայ ժողովրդի նորագույն շրջանի ազատագրական պայքարի հաստատուն բաղկացուցիչ մաս, խստիվ դատապարտում է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի և նրա մյուս արժանապատիվ զինակիցների նկատմամբ կիռարված ճնշումները:

Պահանջում ենք այսուհետև վերջ տալ խեղկատակության վերածված ապօրինի դատավարությաններին և անհապաղ ազատ արձակել հայրենյաց պաշտպան ազատամարտիկին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին:

Կոչ ենք անում սփյուռքի մեր ազնիվ հայրենակիցներին, խնդրում միանալ մեզ և պահանջել գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի և անազատության մեջ պահվող մյուս նվիրյալների անհապաղ ազատում:

«Հայկական Վերածնունդ» շարժման Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Իտալիայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Լիբանանի, Ռուսաստանի մասնաճյուղեր
5 մայիսի 2014 թ.

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.