«Հայկական վերածնունդ» սփյուռքի շարժումը դեմ է բռնությանը

Այսօր հայ սփյուռքի զգալի զանգվածն ամենայն ուշադրությամբ հետևում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում և այլ մարզերում ժողովրդի ընդվզմանը և իր համերաշխությունն է ցուցաբերում նրանց գործին: Աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում են աջակցության ցույցեր, հրատարակվում են համերաշխության դիրքորոշումներ արտահայտող հռչակագրեր, հայ երիտասարդներն ու ուսանողները ապրելով արտերկրում, հոգով, մտքով ու գրչով գտնվում են հայրենիքի իրենց ըմբոստ տարիքակիցների կողքին:

Ներկա լարված վիճակում հնարավոր սադրանքներն ու բախումները ՀՀ իշխանություններին վերջնականապես կմեկուսացնեն հայ ժողովրդից և կտանեն համաշխարհային քաղաքական ու դիվանագիտական մեկուսացման: Մենք հայտնում ենք մեր խիստ մտահոգությունը և հայտարարում, որ հանրապետության բնակչության դեմ կիրառված բռնի ուժն աններելի ենք համարում և որևէ անօրինական բռնություն երբեք անպատիժ չի կարող մնալ: Բռնությունը խորացնում է հայ սփյուռքի և ՀՀ ղեկավարության միջև օրեցօր մեծացող անդունդը:

Հարգանքներով` «Հայկական վերածնունդ» սփյուռքի շարժում

Ստորագրությամբ`
ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ
ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ
ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ
ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.