«Սարսափելի է նա, ով արդեն ոչինչ չունի կորցնելու» – Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

Արթուր Բաղդասարյան պալատական հայտնի լարախաղացը կրկին իջել է գյուղամեջ և նորից ու նորից որոնում է իր քաղաքական երջանկությունը:

Այս անգամ, սակայն, հերթական ձախողումներից հուսախաբ, Բաղդասարյանը գնացել է քաղաքական ինքնահրկիզման` գողացել է 11 երկրներում վաղուց արդեն ձևավորված ու գործող «Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժման անունը, այն անվանակոչվել միավորում և միտումնավոր փորձում է պխտորել հայկական քաղաքական հարթակը` հավատալով, որ իրեն հատուկ գավառական ճարպկությամբ կկարողանա ժողովրդին շփոթեցնել և քաղաքական դաշտից դուրս մղել «Հայկական վերածնունդ» սփյուռքյան քաղաքացիական շարժմանը։

Գերմանացի մեծագույն քնարերգուի սահմանած «Երբ մարդը մոլորվում է, դա ամեն մեկն էլ կարող է նկատել. երբ նա ստում է` ամեն մեկը չի նկատի» սկզբունքից ելնելով, ցանկանում ենք մեր հայրենակիցներին տեղեկացնել,

որ հատուկ նշանակությամբ գործուղման մեջ գտնվող խոշոր բիզնեսմենը բացարձակապես կապ չունի «Հայկական վերածնունդ» սփյուռքյան քաղաքացիական շարժման հետ,

նրա դավանած քաղաքականության ճիշտ հակապատճենն է և

ի տարբերություն «Հայկական վերածնուննդի» սփյուռքյան շարժման, որն ամբողջապես գործում է անկախ, հայրենիքում աջակցում է Հիմնադիր խորհրդարանին ու նրա գաղափարակիցն ու գործընկերն է սփյուռքում և հանրությանը ներկայանում է իր ծիլ տվող եռագույնի զինանշանով, ՕԵԿ-ի այս հիվանդածին որդին` «Հայկական վերածնունդ» միավորումը, անհաջող փորձ է անում թաքցնել իր իրական հանձնարարին ու վերստին ճարպակալելու մոլուցքով տարված, մտադիր է շուկայում վաճառել մեր հայրենիքի ու ժողովուրդի գոյատևման ու զարգացման համար անհրաժեշտ բոլոր կենսական արժեքներն ու բարոյական նորմերը։

Համոզված ենք, որ ժողովրդական սուր աչքն ու հուժկու ապտակը չի ուշանա և քաղաքական այս ինքնակոչ ծաղրածուները հայտնի հրահանգապետից դեռևս իրենց առաջին աշխատավարձը չստացած, պատվազրկված կհեռացվեն քաղաքական հարթակից։

Հարգանքներով`

«Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժում

Ստորագրությամբ`

ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ
ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ
ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ
ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ
ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ
ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ

12 Սեպտեմբերի 2015թ.

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.