«Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան քաղաքացիական կազմակերպությունն ուշադրությամբ հետևում է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին՝ ՀՀ իշխող ռեժիմի կողմից առաջադրված սահմանադրական փոփոխությունների առնչությամբ:

«Հայկական Վերածնունդ» քաղաքացիական կազմակերպությունը օրինական է համարում սահմանադրական փոփոխությունների դեմ ժողովուրդի անհնազանդության խաղաղ պայքարը, որը միջազգային իրավունքով հիմնավորված անմիջական ժողովրդաիշխանության պայքարի ձև է և բխում է Հայաստանի գործող Սահմանադրությունից:

Մենք սատարում ենք հայ ժողովուրդի դիմադրության առաջնորդ «Նոր Հայաստան» ճակատի շարժմանը:

Կ՛ոչ ենք անում սփյուռքահայությանը՝ անտարբեր չլինել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և սատարել հայ ժողովուրդի «Ինքնիշխան, Ազատ, Արդար, և Հայաստանակենտրոն» իշխանության կերտման վեհ նպատակի իրականացման պայքարին:

Հաշվի առնելով ռեժիմի օրինազանց կամայականությունները (2015 Ապրիլի 7-ին Հիմնադիր Խորհրդարանի առաջնորդների ապորինի ձերբակալումը), «Այո»-ի հետադիմական ճամբարին հորդորում ենք զերծ մնալ խաղաղ անհնազանդություն կատարող ժողովուրդի դեմ բիրտ ուժի կիրառումն արդարացնող քարոզչությունից:

ՀՀ իշխանություններին դարձյալ հիշեցնում ենք, որ Սփյուռքի հայությունը չի հանդուրժի իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառումը:

«Հայկական վերածնունդ» շարժում

Ստորագրությամբ`

ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ
ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ
ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ
ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ
ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ
ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ
ՀՎ-Նյու Յորքի մասնաճյուղ

Հոկտեմբերի 27, 2015

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.