ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ ԵՆՔ – Armenian Renaissance  

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությունից զայրույթով տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ս.թ. նոյեմբերի 10-ին, երեկոյան ժամը 21-ին այցելել են «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանի բնակարան և պահանջել, որ նա հարցաքննության նպատակով հաջորդ օրը` նոյեմբերի 11-ի առավոտյան ժամը 10-ի ներկայանա ՀՀ քննչական կոմիտե:

«Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժումը խիստ դատապարտում է ՀՀ փլուզվող ռեժիմի վերջին ճիգերը` բռնությունների մթնոլորտում հերոսներին ու նրանց գործընկերներին փորձել չեզոքացնել, հարցաքննությունների կանչելով կամ նրանց բնակարաններում ու գրասենյակներում խուզարկություններ անցկացնելով ՀՀ-ում ապահովել ահ ու սարսափի մթնոլորտ:

«Հայկական վերածննդի» անդամները հայտնում են իրենց ամենաջերմ աջակցությունը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի գործիչներին ու նրանց ծրագրերին զորավիգ կանգնող յուրաքանչյուր հայի և ՀՀ իշխանություններին զգուշացնում, որ յուրաքանչյուր բռնություն ամենաարագ ձևով կգրանցվի ու կփոխանցվի համաշխարհային հանրությանն ու միջազգային համապատասխան կառույցներին, արտասահմանում ՀՀ դեսպանատների ու հյուպատոսարանների դիմաց կկազմակերպվեն ցույցեր ու այլ բնույթի միջոցառումներ, ՀՀ պետական պաշտոնյանների արտասահմանյան յուրաքանչյուր այց կդիմավորվի բողոքի ցույցերով ու միտինգներով:

Թող միահեծան դիլետանտների թիմը, որը զոռբայությամբ դեռ պահում է ժողովրդից խլված իշխանությունը, համոզված լինի, որ յուրաքանչյուր բռնարարք անպատիժ չի մնալու և ժողովրդի ներկայացուցիչների նկատմամբ կիրառված ցանկացած բռնություն չունի հայցային վաղեմության հանգամանք:

Հարգանքներով`

«Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժում

Ստորագրությամբ`

ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ     ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ     ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ     ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ     ՀՎ-Նյու Յորքի մասնաճյուղ
ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ     ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ     ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ

10 Նոյեմբերի 2015թ.

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.