Դատապարտում ենք Սյուզի Գևորգյանի քաղաքական հետապնդումը – Armenian Renaissance  

Հունվարի 5-ին, Երևան քաղաքում դաժանորեն ծեծի է ենթարկվել Նոր Հայաստան Ճակատի ակտիվ աջակից, ռուսաստանաբնակ երիտասարդ Սյուզի Գևորգյանը՝ նրան պատճառելով ուղեղի ցնցում և զգալի մարմնական վնասվածքներ:

Հանցագործությունը իրականացրել են երկու տղամարդ, որոնց իսկ հաղորդմամբ ծեծի պատճառը եղել է Սյուզի Գևորգյանի ընդդիմադիր պայքարից հրաժարվելու նախկինում նրանց հնչեցրած պահանջները չկատարելը: Սա Սյուզի Գևորգյանի նկատմամբ քաղաքական ենթատեքստով բռնության երկրորդ դեպքն է, իսկ նրա հասցեին սպառնալիքներ հնչել են պարբերաբար: Ինչպես և ակնկալվում էր, թե առաջին և թե վերջին դեպքում բռնությունն իրականացնողները չեն բացահայտվել և չեն պատժվել:

Այսպիսով՝ հայաստանյան իրականությունում ավելացավ ռեժիմի կողմից իրականացվող քաղաքական հետապնդումների և հաշվեհարդարի ևս մեկ վառ օրինակ: Այս անգամ այն ընդգծված է այն հանգամանքով, որ բռնության զոհը կին է և սփյուռքահայ: Հայաստան տեղափոխվելուց առաջ Սյուզի Գևորգյանը բնակվել է Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում: Նա հանդիսանում է այն եզակի երիտասարդներից, ովքեր թողնելով հարմարավետ կյանքը հետևում վերադարձել են Հայաստան և նվիրվել ազգի ապագայի համար մղվող պայքարին:

Սյուզի Գևորգյանը համարձակորեն և ակտիվորեն նվիրվել էր ընդդիմադիր քաղաքացիական գործունեության, մասնակցում էր Հիմնադիր Խորհրդարանի և Նոր Հայաստան շարժման միջոցառումներին: Վերջին ամիսների ընթացքում նա այն երիտասարդներից մեկն է, որ շատ ակտիվորեն մասնակցում էր սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի գործընթացին, իսկ հանրաքվեի արդյունքների կեղծումից հետո Գևորգ Սաֆարյանի և մյուս երիտասարդների հետ միասին մաս է կազմում այդ արդյունքները վիճարկող բողոքի գործողություններին, այդ թվում՝ Ազատության հրապարակի նստացույցին:Հենց այդ հանգամանքն էլ դուր չէր եկել ռեժիմին և որոշեցին պատժել:

Հայկական Վերածնունդը խորապես մտահոգված է հերթական քաղաքական բռնության կապակցությամբ և դատապարտում է քրեաօլիգարխիկ ռեժիմի բռնապետական գործողությունները: ՀՀ ապօրինի իշխանությունները կրկին անգամ օգտագործեցին քրեական տարրերին քաղաքական հաշվեահարդար իրականացնելու համար:

Հատկանշական է, , որ ռեժիմն արդեն համարում է, որ մարսել է հանրքվեի կեղծիքը և կարող է բացահայտ կերպով արհամարհել ռչ միայն սահմանադրական կարգը և մարդու իրավունքները, այլ նաև ոտնահարում է ավանդական բարոյական չափանիշները՝ նենգորեն թիրախավորելով և բռնության ենթարկելով կանացի սեռի ներկայացուցչին, այն էլ այն օրը, երբ հայ ժողովուրդը տոնում է Սուրբ Ծնունդը:

Ակնհայտ է մի ցավալի իրողություն, որ Հայաստանը ալևս անշեղորեն շարժվում է դեպի բացահայտ բռնապետություն, որտեղ իշխող ուժը ոչ մի միջոցի առջև կանգ չի առնում ընդդիմությունը չեզոքացնելու և իր աշխանությունը հարատևելու համար: Այս պայմաններում ռեժիմի դեմ քաղաքական պայքարը վերածվում է ազատագրական պայքարի:

Կոչ ենք անում բոլորին և հատկապես սփյուռքին միանալ այս ազատագրական պայքարին:

«Հայկական Վերածնունդ» կազմակերպություն

Հունվարի 6, 2016

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.