«Այս կոնկրետ օրինակով թող Սերժ Սարգսյանը ցույց տա, որ Սփյուռքի իրավունքը ճանաչված է»


«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է  «Հայկական վերածնունդ» համագաղութային շարժման Փարիզի մասնաճյուղի բանբեր Շանթ Ոսկերիչյանը:

– Պարոն Ոսկերիչյան, անշուշտ հետևել եք Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթին, որտեղ անդրադարձ կա Սփյուռքին: Նա նշել է, որ Սփյուռքի իրավունքը ճանաչված է և խրախուսելի, նրա ներուժն ամբողջությամբ ներառված է, Սփյուռքը և Հայաստանը կազմում են մեկ ընդհանրություն, ազգ և այլն: Ինչպե՞ս եք գնահատում այս ելույթը:

– Մինչև հիմա բոլոր ղեկավարները Սփյուռքին դրել են կթան կովի տեղ: Գիեք, որ իբրև ֆրանսահայ՝ իմ մուտքը Հայաստան արգելված է Հայաստանի ԱԱԾ-ի կողմից: Հիմա նշանակվել է ԱԱԾ նոր ղեկավար, նախորդն այդպես էլ չարձագանքեց իմ նամակին, պատրաստվում եմ Գեորգի Կուտոյանին նամակով դիմել: Այսինքն՝ ես պահանջում եմ հայրենիք վերադառնալու իրավունք տալ ինձ: Այս կոնկրետ օրինակով թող Սերժ Սարգսյանը ցույց տա, որ Սփյուռքի իրավունքը ճանաչված է: Կարծում եմ՝  Սփյուռքն իսկապես իրավունք կունենա այն ժամանակ, երբ այս ռեժիմը վերջնականապես մաքրվի՝ իր գերդաստաններով:

– ԱԱԾ-ն այդպես էլ անպատասխան թողեց Ձեր նամակը:

– Այո, դրանից առաջ էլ տեղի համայնքի ներկայացուցիչները նամակ էին փոխանցել Հայաստանի երրորդ չընտրված նախագահին, այդպես էլ անպատասխան մնաց նամակը: Ես չեմ կարծում, որ նորեկ Կուտոյանը կպատասխանի հարցերին, քանի որ իրենց մարդն է: Վերջերս համայնքի կազմակերպած ճաշկերույթին մասնակցեցի, Օլանդին և Շառլ Ազնավուրին տվեցի նամակը, Հայաստանի դեսպանը հետաքրքրվում էր, թե ինչ եմ ասում նրանց: Այնտեղ էին հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքապետեր, բոլորին տեղեկացրի խնդրի մասին: Շատերը ուղղակի ապշել էին:

– Նրանք խոստացա՞ն հետևողական լինել:

– Նրանք ասացին, որ կզբաղվեն խնդրով: Ամերիկայի հայ իրավաբանները նույնպես արձագանքել են:  Պատկերացնում եք՝ տարվա մեջ ես երկու-երեք անգամ գալիս էի Հայաստան, մինչդեռ հիմա իմ առաջ բոլոր ճանապարհները փակվել են: Եվ Սերժ Սարգսյանը դեռ խոսում է սփյուռքահայերի իրավունքներից:

– Սերժ Սարգսյանը իր ելույթում նաև նշեց, որ վստահ է՝ բոլորն են այսօր մտածում, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որ վաղվա օրն այսօրվանից լավը լինի, որ կյանքը բարելավվի, որ մեր երկիրը դառնա ավելի կազմակերպված, ավելի կայուն, ավելի գրավիչ թե՛ մեր հայրենակիցների, թե՛ օտարազգիների համար: Ըստ Ձեզ՝ արդյոք քայլեր արվե՞լ են վերջին տարիներին, որպեսզի Հայաստանը դառնա ավելի գրավիչ մեր հայրենակիցների համար:

– Բացարձակապես ոչ: Եթե  նա իսկապես նման ցանկություն ուներ, ինչո՞ւ չարեց, ո՞ւր էր մինչև հիմա՝ այս յոթ տարիների ընթացքում, ո՞ւր էր մինչև հիմա, ի՞նչ քայլ էր անում այդ ուղղությամբ, մինչդեռ անընդհատ խոսում են այդ մասին, բայց որևէ գործնական քայլ չկա:

Դաշնակցությունը իրենց հետ համաձայնվել է, յոլա է գնում, կարծում են՝ Սփյուռքը պետք է լռի, բայց Դաշնակցությունը Քոչարյանի իշխանությունից սկսած՝ մեղսակից է բոլոր ընտրակեղծիքներին: Սփյուռքի մարդկանց ներգրավելուց, Սփյուռքի իրավունքներից խոսելուց առաջ թող հայստանաբնակների իրավունքները չոտնահարեն, կյանքը բարելավեն, իրավական պետություն հաստատեն, չլինեն քաղբանտարկյալներ:

Ացբյուրը

Paris Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.