Շանթ Ոսկերիչյանի Գործը Հայաստանի Հանրապետությունում Արդարադատության և Հայաստան-Սփյուռք Հարաբերությունների Գնահատման Բարոմետրն է – Armenian Renaissance  

ՀՀ կառավարությանը 2015թ. մայիսին արգելեց Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի քաղաքացի, ազգությամբ հայ Շանթ Ոսկերիչյանին մուտք գործել Հայաստանի Հանրապետություն՝ առանց նշելու  որևէ պատճառ և առանց մուտքի մերժման չափանիշների ներկայացման նրան վերադարձրեց Ֆրանսիա:

Սկանդալային այս դեպքին հաջորդած օրերից ի վեր սփյուռքահայ բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ դատապարտեցին և շարունակում են դատապարտել ՀՀ պետական մարմինների այս կամայական վարքը և պահանջում վերանայել Շանթ Ոսկերիչյանի  Հայաստան մուտքի արգելքը:

Դեպքը իսկապես դարձավ Սփյուռք-Հայաստան ներկա հարաբերությունների հիմքերը քանդող վտանգավոր երևույթ, որի արագ վերացման համար ներդրվեցին սփյուռքյան և հայրենի զանազան կազմակերպությունների և մտավորականների հսկայական ջանքեր:

2016թ. մարտի 2-ին ՀՀ վարչական դատարանը պետք է քննի այս արտառոց դեպքը և պատասխան ուղարկի հասարակության լայն խավերի հարցմանը:
Հայկական վերածննդի սփյուռքյան շարժումը պահանջում է ՀՀ արդարադատության մարմիններից ՀՀ քաղաքացիներին և մեզ` սփյուռքահայերիս տա հստակ բացատրություն, թե որ հարցում է Շանթ Ոսկերիչյանը վտանգել կամ վտանգում ՀՀ շահը, իր գործունեությամբ ինչ վնաս է տալիս փարիզաբնակ հայը հայ ժողովրդին, նրա պետությանը: Շանթ Ոսկերիչյանի գործը այժմ հասարակական մեծ հնչեղություն է ստացել և պահանջում է հասարակական լայն զանգվածների կողմից կատարած հարցադրման հստակ պատասխան, արդար բացատրություն:

2016թ. մարտի 2-ին ՀՀ վարչական դատարանի արդար ընթացքը և կայացրած անկախ որոշումը կարող է որոշիչ չափանիշ հանդիսանալ և օգնել մեզ` սփյուռքահայերիս, նորովի ծրագրել ու կառուցել Հայաստան-Սփյուռք ժամանակակից հարաբերությունների նոր կամուրջը:

Մենք սպասում ենք դրան:

1 մարտ 2016թ.

Հարգանքներով`

«Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժում

Ստորագրությամբ`

ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ      ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ        ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ      ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ      ՀՎ-Նյու Յորքի մասնաճյուղ
ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ       ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ      ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.