Վերջին օրերին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած հերթական ագրեսիան մեծ վրդովմունք և անհանգստություն է առաջացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ համայնքում: Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի Հանրապետության արկածախնդրական քաղաքականությունը, որը, խախտելով Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ձեռքբերված միջազգային պայմանավորվածությունները, փորձում է ռազմական ճանապարհով լուծել այդ խնդիրը, կիրառելով սպառազինությունների բոլոր տեսակները: Արդյունքում ավերածություններ, մարդկային զոհեր:

Ի փառս Հայոց Բանակի հայտնում ենք, որ մեր քաջերը արժանի հակահարված են տվել ազերի բաշիբոզուկներին և շարունակում են հերոսաբար պաշտպանել Հայոց հողը:

ԱՄՆ-ում գործող Հայդուկ, Գեոպոլիտիկ Ակումբ, ԱՄՆ Լոռի Հիմնադրամ,ԱՄՆ Հայ Գրողների Միություն, Արևմտյան Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա, Գիտությունների Համահայկական և Միջազգային Ակադեմիա, Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարություն, Ամերիկյան Հայկական լեգիոն, ԱՄՆ Հայկական Միություն, Արևմտյան Հայաստանի Սահմանադրական Գերագույն Մարմին, Լոս Անջելեսի Հայկական Վերածնունդ կազմակերպություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակին և Հայկական Բանակին, պատրաստակամություն են հայտնում ցանկացած տեսակի օժանդակություն ցուցաբերել նրանց Հայոց հողը զավթիչներից պաշտպանելու Սուրբ գործում:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող բոլոր հայկական կազմակերպություններին ամեն կերպ աջակցել Հայկական Զինված Ուժերին:

Հայդուկ
Գեոպոլիտիկ Ակումբ ԱՄՆ
Լոռի Հիմնադրամ ԱՄՆ
Հայ Գրողների Միություն
Արևմտյան Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա
Գիտությունների Համահայկական և Միջազգային Ակադեմիա
Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարություն
Ամերիկյան Հայկական լեգիոն
ԱՄՆ Հայկական Միություն
Արևմտյան Հայաստանի Սահմանադրական Գերագույն Մարմին
«Հայկական Վերածնունդ» կազմակերպության Լոս Անջելեսի և Նյու Յորքի մասնաճյուղեր


 

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.