Մեր ժամանակներում երևի աշխարհի եզակի ազգերից ենք, որ շնորհիվ իր կամքի և ոգու ամրության, արտաքին, իրենից մի քանի անգամ ավել ռեսուրս ունեցող թշնամուց սեփական սահմաններն անառիկ ու ամուր պահում ենք, իսկ ներքին, անարդար, ապօրինի իշխանություններին ամեն օր, ամեն ժամ պարտվում ենք և չենք էլ տեսնում այն ելքը, որը դուրս կբերի մեզ այս և՛ ներքին, և՛ նրանից բխող արտաքին ճգնաժամից: Հարց է առաջանում, թե ինչպես կարող է մի ազգ հերոսական կեցվածք ցուցաբերել արտաքին թշնամու նկատմամբ, իսկ ներքին հակառակորդի հանդեպ, որն, ըստ էության,ավելի թույլ է, ելք չգտնի ստեղծված իրավիճակից:

Կարծում եմ ՝պատճառներ շատ կան, ինչպիսիք են օրինակ՝ արտաքին թշնամու աչքին ներքին խժդժությունների չհրահրելը և սահմանի անվտանգությանը չվնասելու պատճառը,ինչպես նաև դարեր շարունակ պետություն չունենալու սինդրոմը: Երևի հենց դարեր շարունակ պետականությունից զրկված լինելն է պատճառը, որի հետևանքով մենք այսօր կանգնած ենք ներքին և արտաքին գլոբալ մարտահրավերներին դիմակայելու խմդրի առաջ: Մենք անկախացումից հետո տարիներ շարունակ չենք ունեցել գիտակցություն, որ պետության զարգացման համար ամենակարևոր գրավականը ոչ այդքան աշխարհագրական դիրքն ու քաղաքական զարգացումն ու գերտերությունների վերաբերմունքն է դեպի մեզ, այլ մասնավորապես մեր սեփական պետության ներքին քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային և մնացած բոլոր ոլորտներ զարգացման երաշխիքները: Հաղթական պատերազմից հետո մենք պետության ղեկի վստահեցինք մի խումբ մարդկանց և չվերահսկեցինք, ճիշտ այնպես, և այսօր անում են ոմանք՝ այսոր մեքենաները տալով իրենց 16-17 տարեկան երեխաներին, և «դեռահասների» «լոպազության» և «Էգոիստության» պատճառով մեքենաները վթարային իրավիճակում են հայտնվում: Ճիշտ այնպես, ինչպեր մեր պետության պարագայում:

Այդ ամենը պետական մտածողության պակասի և միամտության, ինչպես նաև հայանուն պաշտոնյաների հանդեպ վստահություն ունենալու պատճառով է: Մենք հիմա էլ ենք միամիտ,որովհոտև դեռ հավատում ենք, որ ընտրություններով բան կփոխվի… Միամիտ ենք, որովհետև ընտրությունների ժամանակ մեր ձայները վաճառում ենք՝ այդպիսով դավաճանելով մեր լույս և հույս սահմնապահ տղերքին… Միամիտ ենք, որովհետև պատերազմական 4 օրերի ընթացքում ինչ-որ անհասկանալի կոչեր էինք անում իշխանությունների հետ միավորման մասին, այն իշխանությունների, որն իր բաժին մեղքն ունի պատերազմական 4 օրերի մեչ:

Վերջապես մենք պիտի հասկանանք և ինքներս մեզ համոզենք, որ սահմանում զոհվող զինվորը ՀՀ քաղաքացու վրա պարտականություն է դնում, որպեսզի նրանք էլ պահպանեն երկրի «ներքին» սահմանները ՝ Երևանը, Գորիսը…. Տեր լինեն իրենց բակին, գյուղին, քաղաքին և պետությանը: Քաղաքացիությունը ոչ միայն անձնագրով է որոշվում, այլ նաև մեր երկրին տեր լինելու կամքով: Զինվորն իր կյանքը զոհելով ՝ նաև սփյուռքին է կոչ անում ՝անտարբեր չլինել մեր պետության ապագային վերաբերող հարցերին, որպեսզի գլուխներս չմտցնենք հողի մեջ և բավարարվենք գլոբալ առումով պրիմիտիվ համայնքային կյանքով, որն ապագա չի ուենա առանց ամուր պետության և պետականության:

Վստահ եմ ՝ զինվորի պատգամը վաղ թե ուշ իր նպատակին կծառայի, քանզի տարեցտարի զգացվում է ՀՀ քաղաքացու ենթագիտակցության և սփյուռքի՝ իրականություն վերադառնալու մղման աճը: Քառօրյա պատերազմը փաստեց մի շատ կարևոր հանգամանք. չնայած բոլոր անդառնալի կորուստներին ՝ մենք համոզվեցինք և տեսանք մեր ազգի ներուժը: Նաև փաստեցինք, որ հայ ազգը ոչինչ չունի հանձնելու թշնամուն, բացի հանձնողներից: Մենք պարտավոր ենք հայ զինվորի թիկունքը պինդ պահելով ՝ կառուցել մեր երազած Հայաստանը:

Սամվել Ասլիկյան
«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան շարժման Մոսկվայի մասնաճյուղ

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.