Կլինեն արդյոք հետագա քայլեր – Armenian Renaissance  

Էներգակիրների հարցերով աշխարհում առաջատար մասնագետ, Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի պատասխանատու Պետրոս Թերզյանը Շուշիում ՍիվիլՆեթի հետ հարցազրույցի ժամանակ ասաց, որ «…Հայաստանի մեջ փտածություն կա քաղաքական իմաստով, բարոյական իմաստով…», «…զարմանալի չէ, որ մենք ականատես եղանք բացթողումներու և թերություններու», «…պետք է սրբագրել, որովհետև ուղղակի շտապ հարց է, կարելի չէ այսպես շարունակել»:

Չգետենք որքան է պարոն Թերզյանը ծանոթ հենց սփյուռքում և հենց Ֆրանսիայում բնակվող այն բազմաթիվ քաղաքացիների նույնանման կարծիքին, որը նրանք արտահայտում են տարիներ ի վեր, բայց համենայն դեպս գովելի է, որ վերջապես նա էլ է արտահայտում նման կարծիք: Ավելի լավ է ուշ, քան երբեք:


Հետո՞:

Գիտակցու՞մ է արդյոք պարոն Թերզյանը, որ նա կարող է սկսել հենց Հայաստան հիմնադրամից, որտեղ ինքն էլ մաս է կազմում հոգաբարձուների խորհրդում:
Գիտակցու՞մ է արդյոք նա, որ իրենց հոգաբարձուների խորհրդի ձևավորվելը արդեն իսկ կասկածներ է առաջացնում այդ կառույցի հանդեպ: Ոչ մեկը չգիտի, թե ինչպես է այն կազմավորվում, որի արդյունքում խորհրդի անդամ են դարձել երկար տարիներ կոռուպցիայի մեջ կասկածվող անձինք, սկսված Սերժ Սարգսյանից:

Եթե այդ խորհուրդը կազմավորվեր բաց քննարկումներով, ապա խորհրդի անդամների կեսը երբեք նրա անդամ չէին լինի:

Տարիներ տևած այսպիսի խորհրդով աշխատելու արդյունքում հավատը հիմնադրամի հանդեպ գտնվում է ամենացածր մակարդակի վրա և սլացիկ կերպով շարունակում է իջնել:

Ի՞նչ եք մտադիր անել Դուք՝ պարոն Թերզյան, որ գոնե հիմնադրամի կառույցում փտածությունը վերացնեք:

Մենք վաղուց ի վեր առաջարկում էինք որոշ ակնհայտ քայլեր, որոնք կօգնեն հիմնադրամի անկումը կանխելուն:

1. Որպես Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդամ Դուք և մնացած ազնիվ անդամները առաջիկա նիստի ժամանակ հեռացրեք ձեր շարքերից կոռուպցիայի մեջ կասկածվող ներկա իշխանական համակարգի բոլոր ներկայացուցիչներին: Դրանով իսկ դուք կփրկեք Հիմնադրամը կործանվելուց:
2. Դադարեցրեք Ձեր համագործակցությունը ներկա կոռումպացված իշխանության հետ: Սփյուռքում գործող տասնյակ հիմնադրամներ, այդ թվում նաև մերը, աշխատում են առանց որևէ համագործակցության այդ կասկածելի մարդկանց հետ: Հիմնադրամի հանդեպ հավատի կորուստը բերում է նրան, որ միայն վերջին մի քանի ամսում բազմաթիվ նոր հիմնադրամներ ստեղծվեցին և ակտիվ աշխատում են:

Եթե Հիմնադրամը շարունակի այնպես, ինչպես որ հիմա է, այն ոչ մի ապագա չունի և ընդամենը մի քանի տարվա ընթացքում այն կվերածվի մարգինալ մի կազմակերպության և Դուք կլինեք այդ գործընթացի մասնակիցը:

Եթե սովորաբար մայիսի վերջերին կայացող այս տարվա հոգաբարձուների ընդհանուր ժողովը չմաքրի իր շարքերը, ապա Դուք կկորցնեք այն եզակի հնարավորությունը, երբ Ձեր խոսքը կկարողանայիք գործով ապացուցել:

Իսկ եթե կարողանաք հիմնադրամը դնել ինքնամաքրման ճանապարհին, մենք առաջինը կլինենք, որ կվերականգնենք մեր սատարումը հիմնադրամին և կոչ կանենք մյուսներին նույնպես սատարել:

Պարոն Թերզյան, կլինե՞ն արդյոք հետագա քայլեր:

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան շարժում Լոս Անջելեսի մասնաճյուղ

Հ.Գ. Ստորև պարոն Թերզյանի ՍիվիլՆեթին տված հարցազրույցի հղումն է:

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.