ՀաSeptember 24, 2014 – ARLA TV Broadcastյկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը դատապարտում է Ժիրայր Սեֆիլյանի ապօրինի ձերբակալությունը և ռեժիմի կողմից նրա դեմ սանձազերծած զրպարտանքների արշավանքը: Ակնհայտ է, որ ձերբակալության պատճառը Ժիրայր Սեֆիլյանի վերջին ժամանակաշրջանում ծավալած ընդդիմադիր քաղաքական գործունեությունն է, մասնավորապես ապրիլյան պատերազմի բացթողումների բացահայտումը, պատերազմի իրական կորուստների բարձրաձայնումը, կորցված տարածքների վերականգնման համար նրա կողմից նախաձեռնված կամավորների հավաքագրումը, ինչպես նաև ազգային դիմադրության կոմիտե ստեղծելու նախաձեռնությունը:

Ժիրայր Սեֆիլյանի վերոհիշյալ նախաձեռնությունները ունեցել են և ունեն մեկ նպատակ՝ ժողովրդի կողմից վերահսկողություն սահմանել ապօրինի իշխանությունների գործուղությունների վրա և նրանց թույլ չտալ Հայաստանի շահերին հակասող որոշումներ կայացնել: Ռեժիմին ուղղված նրա համարձակ և կտրուկ քննադատական խոսքը, ինչպես նաև փաստարկներով հիմնավորված պետական դավաճանության մեղադրանքները բավականին անհարմար վիճակում էին դրել ռազմաքաղաքական վերնախավին: Այս ամենը, բնականաբար, ռեժիմի համար ստեղծում էր ներքին և արտաքին խնդիրներ, թույլ չտալով, որ այն ազատ գործի և արտաքին գործարքներ կնքի: Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը այդ խոչընդոտը վերացնելու փորձ է և հերթական քաղաքական հալածանքը:

Հատկանշական է, որ ռեժիմը ձերբակալության օրը ընտրեց Սերժ Սարգսյանի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման օրը: Կարելի է ենթադրել, որ սա պատահականություն չէ և պարունակում է միաժամանակ երկու ուղերձ: Առաջին ուղերձը երկրի ներսում, որ հասարակությանը չի թուլատրվում մասնակցել երկրի ճակատագրի համար կարևոր որոշումներին, և երկրորդ ուղերձը արտաքին աշխարհին, ցույց տալով, որ ռեժիմը լիակատար տիրապետում է ներքաղաքական իրավիճակին, և տարածքային զիջումների հնարավոր գործարքներին խոչընդոտներ չեն լինելու:

Ժիրայր Սեֆիլյանը իր անձնուրացությունը ապացուցել է և արցախյան պատերազմում իր հերոսական անցյալով, և քաղաքական ասպարեզում ապօրինի իշխանություններին ձեռնոց նետելով: Այս անհիմն և շինծու ձերբակալությունը Ժիրայր Սեֆիլյանի կենսագրությունում առաջինը չէ: Նա իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում քաջ գիտակցել է, թե ինչի հետ գործ ունի և դրանից բխող իր անձի և ընդհուպ կյանքի նկատմամբ վտանգները:

Այս պահին միակ ուժը, որը կարող է Ժիրայր Սեֆիլյանին զերծ պահել հերթական քաղաքական բանտարկությունից դա ժողովրդական ցասումն է: Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին և սփյուռքին մի կողմ դնել քաղաքական հայացքները և բողոքի ձայն բարձրացնել ի զորակցություն ազգային հերոսի: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին:

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպություն

Փարիզ
Հունիսի 21, 2016 թ.

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.