Դատապարտում ենք քաղաքական հետապնդումները – Armenian Renaissance  

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժումը դատապարտում է Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի և Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում (ՇԱԳԱՄ) հասարակական կազմակերպության ղեկավարության և անդամների նկատմամբ վերջին օրերին  ակտիվացված քաղաքական հալածանքները: Ինչպես հայտնի դարձավ, վերջիններիս բնակարաններում տեղի են ունեցել խուզարկություններ, հարցաքննություններ և մեկ ձերբակալություն:

Ժիրայր Սեֆիլյանի անհիմն ձերբակալությունից հետո ակնհայտ է դարձել, որ ռեժիմը ամեն կերպ փորձում է շինծու քրեական գործ կառուցել՝ դրանում օգտագործելով պարտադրված, կեղծ ցուցմունքներ և խուզարկությունների միջոցով փորձում է ինչ որ կերպ կորզել համապատասխան նյութեր: Հատկապես զայրացուցիչ է, որ խուզարկվել է նաև մեր կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի պատասխանատու, ՇԱԳԱՄ-ի վարչության անդամ Գարիկ Խաչատրյանի հայրական տունը: Բնականաբար այնտեղ ոչինչ չի հայտնաբերվել: Նշենք, որ Գարիկ Խաչատրյանը Հայաստանում չի բնակվում: Նա ապրիլյան պատերազմից հետո երկու ամսով գտնվում էր Հայաստանում՝ քառօրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքների համար մեր կազմակերպության կողմից հավաքված դրամական օգնությունը հասցեատերերին հատկացնելու նպատակով: Այդ ընթացքում նա նաև բազմաթիվ շփումներ է ունեցել ՇԱԳԱՄ-ի և Նոր Հայաստանի ղեկավարության հետ, որը և պատճառ է դարձել նրան նույնպես քաղաքական հալածանքների ենթարկելու:

Հայկական Վերածնունդ սփյուռքյան շարժման բոլոր անդամների կողմից մեր զորակցությունն ենք հայտնում Նոր Հայաստանի և ՇԱԳԱՄ-ի խաղաղ քաղաքացիական նախաձեռնություններին: ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և դադարեցնել ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմաբ սանձազերծած քաղաքական հալածանքները:

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժում

Հուլիսի 3, 2016 թ.

Ծանոթագրություն՝ Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժումը ոչ մի առնչություն չունի Հայաստանում գործող նույնանուն կուսակցության հետ

 

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.