Դատապարտում ենք Կ.Եղնուկյանի ձերբակալությունը և պահանջում զերծ մնալ քաղաքական հալածանքներից – Armenian Renaissance  

September 24, 2014 – ARLA TV Broadcast«Հայկական Վերածնունդ» – Նյու Յորք

Ձեռք բերեցինք հերթական քաղաքական բանտարկյալին, այս անգամ Սերժ Սարգսյանի ռեժիմի հալածանքների զոհը դարձավ Կարո Եղնուկյանը, որին ԱԱԾ գործակալները ձերբակալել են հուլիսի 20-ի վաղ առավոտյան՝ նրա բնակարանը և մեքենաները խուզարկելուց հետո: Խուզարկությունը տևել է 7 ժամ, սակայն այնտեղ ոչ մի ապօրինի իր չի հայտնաբերվել: Բռնագրավվել են Կարո Եղնուկյանի ընտանիքի բոլոր համակարգիչները: Կարո Եղնուկյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Ենթադրվում է, որ իշխանությունները պատրաստվում են իրականացնել նույն սցենարը, ինչ որ այլ քաղաքական բանտարկյալների դեպքում: Այսինքն, եռօրյա կալանավորման ընթացքում աշխատում են կեղծ մեղադրանքներ ստեղծելու ուղղությամբ:

Կարո Եղնուկյանն այն եզակի սփյուռքահայերից է, ով թողնելով իր բարեկեցիկ կյանքը Նյու Յորքում՝ 2009 թ.-ին կնոջ և 5 երեխաների հետ տեղափոխվել էր Հայաստան մշտական բնակության: Թվում է, թե այս հանգամանքը պետք է դրական գնահատվեր Հայաստանի իշխանությունների կողմից: Սակայն դրա փոխարեն Կարո Եղնուկյանն իշխանություններից  միայն ստացել է քաղաքական հալածանքներ կապված Հիմնադիր Խորհրդարանի հետ նրա գործունեության հետ՝ իր և ընտանիքի անդամների նկատմամբ:

Կարո Եղնուկյանը անմեղ է և չի գործել որևէ ապօրինություն: Խստորեն դատապարտում ենք նրա ձերբակալությունը և ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Կարո Եղնուկյանին և դադարեցնել նրա և իր ընտանիքի անդամների նկատմամբ քաղաքական հալածանքները: Նմանապես, պահանջում ենք զերծ մնալ Հիմնադիր Խորհրդարանի այլ անդամների քաղաքական հալածանքներից և հանրապետությունում տիրող լարված իրավիճակը էլ ավելի չլարել:

«Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան շարժում

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.