Փարիզում ՀՀ դեսպանատան առջև կայացել է «Սասնա Ծռեր» խմբին զորակցող հանրահավաք – Armenian Renaissance  

2016 թSeptember 24, 2014 – ARLA TV Broadcastվականի հուլիս 26-ին Փարիզի Հայկական դեսպանատան առջև կայացավ «Սասնա Ծռեր» խմբին և հայ ժողովրդին զորակցող հանրահավաք, որ կազմակերպել էին մի քանի հասարակական կազմակերպություն ի դեմս Հայկական Վերածնունդ, Շարժում, Հայրենաբաղձ Հայերը Հանուն Հայաստանի Ազատագրության, Ազատ Խոսք, Հայաստանի  քաղբանտարկյալների Զորակցության Կոմիտե և այլն:

Հանրահավաքին ելույթ ունեցողները, հատկապես պահանջեցին Սերժ Սարգսյանի հրաժարականն ու Հայաստանի մեջ քաղաքական բոլոր բանտարկյալների ու Ժիրայր Սեֆիլյանի ազատելը: Հատուկ պահանջ ներկայացվեց «Սասնա Ծռերին» սնունդով ու էլեկտրականությամբ ապահովելու վերաբերյալ:  Հատուկ մտահոգություն արտահայտվեց նախորդ օրվա լուսադեմին տեղի ունեցած ոստիկանական սադրանքի հետևանքով «Սասնա Ծռեր» խմբի վիրավոր անդամներին փաստաբան հատկացնելու իրավունքը վերականգնելու մասին:

Հանրահավաքի մասնակիցների անունից կազմակերպիչները իրենց պահանջները նամակի տեսքով փորձեցին ներկայացնել Հայաստանի դեսպանին, սակայն դեսպանատան առջև կանգնած ոստիկանները պնդեցին, թե շենքը դատարկ է և նամակը պետք է ուղարկել փոստով: Սա ամենևին անակնկալ չէ այլևս ֆրանսահայության համար, որովհետև Հայաստան պետությունը ներկայացնող դեսպանատունը երբե՛ք ականջալուր չէ Հայաստանի ազատագրությանը զորակցող ֆրանսահայության պահանջին:

Հանրահավաքի ընթացքին ժողովուրդը վանկարկում էր հիմնականին այն պահանջները, որ ներկայացրել են «Սասնա Ծռերն» ու Հայաստանի ազատագրվող ժողովուրդը: Ինչպես նաև «Սասնա Ծռերի» հայտնի անդամների անունները:

Հայկական վերածնունդ կազմակերպություն շարժման Փարիզի մասնաճյուղ

Աղբյուր

 

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.