Հրատապ կոչ Սփյուռքին՝ պահանջելու ժողովրդավարություն և մարդու իրավունքներ Հայաստանում – Armenian Renaissance  

Մինչ բազմաթիվ արտասահմանյան և արտաքին դերակատարներ կոչ էին անում Երևանում ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի ծայրահեղ քայլին արձագանքել առանց ծայրահեղ քայլերի դիմելու, Սփյուռքը հիմնականում լռում էր։

Հակառակ դրան, Հայաստանի ղեկավարությունը համատարած կերպով ձերբակալում էր բոլոր նրանց, ում կասկածում էր ընդդիմադիր լինելու մեջ, այդ թվում՝ խաղաղ ցուցարարներին, որոնք իրականացնում էին խոսքի արտահայտման իրենց սահմանադրական իրավունքը՝ զսպվածության կոչելու կամ բողոքելու իշխանության քաղաքականության և գործողությունների դեմ։

Ընդհանուր առմամբ Սփյուռքը ադեկվատորեն չի արձագանքել իշխանության այս գործողություններին։ Այս պահին դժվար է գնահատել այդ լռության դրդապատճառները։

Գուցե դրա պատճառը համոզմո՞ւնքն է, որ մեր՝ Սփյուռքում ապրողներիս գործը չէ միջամտել օտար երկրի ներքին գործերին, եթե խոսքը չի վերաբերում Ղարաբաղի հարցին և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ Իսկ գուցե այն պատկերացո՞ւմն է, թե Հայաստանի կառավարության խնդիրն է՝ սպասարկել իր ժողովրդի կարիքները միայն այն դեպքում երբ խոսքը չի վերաբերում հիվանդներին, կարիքավորներին, աղքատներին, բանակին, տարեցներին, հանրակրթական դպրոցներին և երեխաներին։

Տպավորություն է, որ սպասարկվում են միայն իշխող վերնախավի կարիքները, ովքեր ապրում են շռայլ կյանքով՝ իրենց ընտանիքների անուններով անհաջող քողարկված միջոցների և օֆշորային ընկերությունների շնորհիվ։

Վերջերս Ամենայն հայոց կաթողիկոսն անձամբ պատշաճ համարեց դատապարտել «Սասնա ծռերի» բռնի գործողությունները, բայց այդպես էլ չդատապարտեց իշխող կուսակցության անարդարությունները իր եկեղեցական հոտի նկատմամբ, այդ թվում՝ սիստեմատիկ ընտրակեղծիքներն ու ցցուն իրավախախտումները, ինչպես նաև գերագրեսիվ ոստիկանության և խայտառակ վայրի ավազակախմբերի սանձարձակումները։

Սփյուռքում համայնքների շատ առաջնորդներ են փակ դռներից ներս խոստովանում, որ նրանց համար գաղտնիք չէ Հայաստանի ծայրահեղ կոռումպացվածությունը, բայց չեն կարող բարձրաձայնել ճշմարտությունը, որովհետև դա կարող է վարկաբեկել իրենց արած բարի գործը՝ մարդկանց «ավելի բարենպաստ ապագայի հույս» ներշնչելու ուղղությամբ, սակայն ո՛չ այն դեպքերում, երբ այդ հույսը վերաբերում է մաքուր իշխանություններին, որոնք հավասար խաղի կանոններ են սահմանում տնտեսական դաշտում, թույլ են տալիս ազատ ու արդար ընտրություններ և ամրապնդում են անկախ դատական իշխանությունն ու օրենքի գերակայությունը։ Հավանաբար համայնքային առաջնորդները սրանք մանր հարցեր են համարում՝ աղքատության և սովի համեմատ։ Մինչդեռ բոլորս ենք ականատես եղել, որ մարդիկ ոչ թե աղքատության և սովի դեմ էին բողոքում, այլ պահանջում էին ժողովրդավարություն և մարդու իրավունքներ։

Այսպիսով, մինչ մենք մեզ գովերգում էինք հայրենիքում հույս ներշնչելու համար, մեր լռությունն ու կեղծավորությունը սպանում էին այդ հույսը, Հայաստանում մեր ծախսած ժամանակը, գումարն ու ջանքերը դարձնում անպտուղ և անարդյունք՝ չնայած շքեղ հյուրանոցներին, ճոխ ռեստորաններին և  ցուցադրական նորարար դպրոցներին։

Մեր մեծ մասը կարծում էր, թե ժամանակը կբուժի Հայաստանի վերքերը, և որ ինչ-որ կերպ, ինչ-որ հրաշքով ղեկավարները խելքի կգան ու հավատարիմ կլինեն նոր Հայաստանի իրենց խոստմանը։ Մինչդեռ երկու տասնամյակը քիչ չէ՝ ապացուցելու համար,որ կոռուպցիան սնում է կոռուպցիա, տանում դեպիձախողված պետություն և ցինիկ հասարակություն, որնայլևս կորցնելու բան չունի։ Ինչպես Ջոն Քենեդին էիմաստուն կերպով զգուշացրել, «Ովքեր անհնար ենդարձնում խաղաղ հեղափոխությունը, անխուսափելի ենդարձնում բռնի հեղափոխությունը»։

Եթե իրոք ազնիվ լինենք, գուցե արդեն չափազանց ուշ է՝ հաղթահարել բարձր ռիսկերն ու սպասվող վտանգավոր ճանապարհը։ Սակայն, եթե Սփյուռքն իր իսկական ավյունը երբևէ ցույց տալու հնարավորություն է ունեցել, հիմա է այդ ժամանակը։

Բոլորն, ովքեր գիտակցում են այս ճգնաժամային պահը,պետք է հորդորեն մեր համայնքների ներկայացուցիչներինև կազմակերպություններին՝ բարեգործական, կրոնական ևքաղաքական, հրապարակավ պարսավել մարդուիրավունքների և արժանապատվության ահագնացողոտնահարումների պատասխանատուներին և աջակցեննրանց, ովքեր պահանջում են ընտրական բարեփոխումներև ոստիկանության օրինականությունների համարպատասխանատվություն։ Դա ներառում է ընտրողներիցուցակների հանրային վերահսկողություն և անցածդեկտեմբերին սահմանադրական հանրաքվեի ժամանակթույլ տված խախտումների առարկայականհետաքննություն, նաև՝ այդ ջանքերին խոչընդոտողների վերաբերյալ։

Մենք այլևս չպետք է դիմենք այլընտրանքի, այն է՝ փորձել պահպանել օրենքի և օրինականության կեղծ շղարշը, որն անդամալուծում է Հայաստանի կարողությունը՝ տանը և սահմանին  դիմակայելու մարտահրավերներին, ինչը հարուցում է քաղաքացիական բռնություն։

Մարդու իրավունքների և արդարության կողմում աներկբա դիրքորոշումը վայրկենապես չի լուծի խորն արմատներ գցած խնդիրները, որ ախտահարել են երկիրը։ Բայց դա առաջին քայլն է նո՛ր ուղղության, որը մարդկանց հույս կներշնչի ինչպես երբևէ, եթե արվի համարձակորեն, սրտանց, և անվարան։

Նրանք երկար են սպասել իրենց կոչի արձագանքին, բայց, ինչպես ականատես եղանք վերջին իրադարձություններում, նրանք չեն կարող հավերժ սպասել։

 

Հայկական բար ասոցիացիա
(Armenian Bar Association)

Պրոֆ․ Սիմոն Փայասլյան
Չառլզ և Էլիզաբեթ Քենոսյանների անվան Արդի հայոց պատմության և գրականության ամբիոնի վարիչ, Բոստոնի համալսարան,

Փոլիսի Ֆորում Արմենիա
(Policy Forum Armenia)

Վահե Բերբերյան (ԱՄՆ)
Նկարիչ, գրող, դրամատուրգ, հումորիստ

«Հայկական վերածնունդ»
Նյու Յորքի մասնաճյուղ 

Վահե Թաշջյան (Գերմանիա)
«Հուշամատյան»-ի գլխավոր խմբագիր

Նորա Արմանի
Դերասան, ռեժիսոր, ակտիվիստ
Նյու Յորքի «Սոցիալական» կինոփառատոնի հիմնադիր գեղարվեստական ղեկավար

Կարո Ղազարյան
Իրավունքի ժողովրդական քոլեջի դասախոս և դեկան,
Լոս Անջելես, ԱՄՆ

Նուրհան Բեջիդյան (ԱՄՆ)

Րաֆֆի Հովսեփյան
Նյու Յորքի հայ ուսանողական միության նախագահ,
Նյու Յորքի համալսարանի դասախոս (New York University)

Հարութ Չաթմաջյան
Դերասան, ռեժիսոր, ակտիվիստ

Ֆիլիպպե (Րաֆֆի) Կալպայան (Ֆրանսիա)

Հարութ Չաթմաջյան
Դերասան, ռեժիսոր և համայնքային գործիչ, ԱՄՆ

Արմեն Դոնելյան
Դաշնակահար եւ կոմպոզիտոր

Արդար Հայաստան
(Justice Armenia)

Դր․ Անի Բալաքյան
Նյու Յորքի քաղաքային համալսարանի (CUNY) Միջին Արևելքի կենտրոնի (MEMEAC) ասոցացված տնօրեն

Հայ գիտնականների և ինժիներների ընկերակցություն (AESA), Նյու Յորքի և Նյու Ջերսի մասնաճյուղ

Արա Դինքջյան (ԱՄՆ)
Երաժիշտ և կոմպոզիտոր

«Հայկական վերածնունդ»
Լոս Անջելեսի մասնաճյուղ

Վիգեն Չեթերյան (Շվեյցարիա)
Գրող, դասախոս

Վիգեն Դարբինյան (Ֆրանսիա)
Երգիչ, կոմպոզիտոր

Մարո Մաթոսյան
Կանանց աջակցման կենտրոն

Պերճ Արազ (ԱՄՆ)

Մարիո Յազիջյան (ԱՄՆ)

Իրավաբան, Հայկական ցեղասպանության
միջազգային ճանաչման իրավական խմբի տնօրեն։
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին տնօրեն։

Զարեհ Ուզունյան (Կանադա)
Միջազգային բժշկական կոմիտե

Արա Արազ (ԱՄՆ)

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.