Հայ ժողովրդի ներկա քաղաքական մտքի ջահակիրը՝ ՀՀ նենգ իշխանությունների հետապնդումների թիրախ – Armenian Renaissance  

«Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի ղեկավար, մեր ժողովրդի արիության խորհրդանիշ դարձած Ալեք Ենիգոմշյանը ՀՀ նենգ իշխանությունների կողմից այս օրերին դարձյալ ենթարկվում է աններելի հետապնդումների: Բանտից օրերս ազատ արձակված մեր ժամանակների հերոսը ՀՀ տխրահռչակ ոստիկանական մարմինների կողմից կրկին թիրախավորվել է: Նրանից առգրավվել է հատուկ ծրագրով աշխատող համակարգիչը, անձնագիրը և բանկային քարտը, հեռախոսը ենթարկվում է խստագույն հսկողության: Այս և մյուս անօրինաբար ձեռնարկված գործողությունների միջոցով էժան փորձ է արվում առավելագույնս սահմանափակել ՀՀ իշխանությունների համար ահ ու սարսափ դարձած Ենիգոմշյանի մտքի ու հեղափոխական ազդեցության հնարավորություններն ու սահմանները: Հեռու իր հարազատներից, վերջերս նաև կնոջը կորցրած Ենիգոմշյանը միլիոնավոր հայերի համար մնում է հայկականի չափման բարոմետրը:

ՀՀ պետական մարմինների այս սկանդալային պահվածքը այժմ հասարակական մեծ հնչեղություն է ստացել և համատարած քննարկվում է ոչ միայն հայաստանյան լայն շրջանակներում, այլև սփյուռքյան ամենատարբեր կառույցներում և համայնքներում: «Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժումը խիստ դատապարտում է ՀՀ նախագահի և նրան ենթակա կառույցների զազիր մոտեցումը հերոսի նկատմամբ և նրանցից պահանջում անմիջապես վերադառնալ մարդկային բանականության հարթություն և դադարեցնել հետապնդումներն Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ, անմիջապես նրան վերադարձնել հատուկ ծրագրով աշխատող համակարգիչը, անձնագիրը, բանկային քարտը և բոլոր այն իրերը, որոնգ անվտանգության ծառայողներն առևանգել են նրանից: ՀՀ նախագա՛հ և իշխանություննե՛ր, մեր հորդորն ու պահանջն ընդունեք որպես մարտից առաջ ձեզ տրված վերջին հնարավորություն: Այն դեռ կարող է կանխել Հայաստան-Սփյուռք խարխլված կամուրջը վերջնականապես քանդելու ձեր ծայրահեղ վտանգավոր «քաղաքականության» վազքարշավը և ժողովրդական զանգվածների մոտ թողնել երբևիցե ձեզ ներելու վերջին հույսը: Մենք հետևում ենք զարգացումներին և սպասում ենք ձեր մարդկային դարձին:

5 սեպտեմբեր 2016թ.

«Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժում

Ստորագրությամբ`

ՀՎ Լոս Անջելեսի մասնաճյուղ
ՀՎ Բոստոնի մասնաճյուղ
ՀՎ Բելգիայի մասնաճյուղ
ՀՎ Գերմանիայի մասնաճյուղ
ՀՎ Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ Կանադայի մասնաճյուղ
ՀՎ Նյու Յորքի մասնաճյուղ
ՀՎ Շվեդիայի մասնաճյուղ
ՀՎ Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ Ֆրանսիայի մասնաճյուղ

 

AR logo-small

Los Angeles Chapter

Leave a Comment