ՀայկաAR logo-smallկան Վերածնունդ համասփյուռքյան շարժումը վերստին հաստատում է իր պատրաստակամությունը՝ սատարել Սասնա Ծռերի կողմից սկսված ազգային ազատագրական շարժմանը:

Հայաստանի Հանրապետությունն իր անկախության քսանհինգ տարիների ընթացքում զարգացում չի ապրել ոչ մի ասպարեզում՝ թե տնտեսական, թե իրական ժողովրդավարության և մարդու իրավունքների հաստատման առումով, թե Արցախի վերամիավորման ուղղությամբ, և թե Հայատանի Հանրապետության անկախության ամրապնդման և միջազգային առևտրատնտեսական հարաբերությունների զարցացման առումով : Ընդհակառակը, միմյանց փոխարինող ոչ լեգիտիմ իշխանությունների շնորհիվ Հայաստանի բնակչությունը խիստ կրճատվել է, բնակչության ավելի քան մեկ երրորդը գոյատևում է աղքատության մեջ: Արցախյանպատերազմի հաղթանակը իրավականորեն ամրագրելու փոխարեն հայտնվել ենք ազատագրված տարածքները թշնամուն հանձնելու լուրջ վտանգի առջև: Իսկ ամենաաղետալին՝  այսօր Հայաստանի Հանրապետությունն ունի շատ ավելի նվազ ինքնիշխանություն, որպիսին չի ունեցել անկախություն հռչակելուց հետո իր քսանհինգ տարվա պատության մեջ և ոչ միժամանակահատվածում: Այլևս կասկածից վեր է, որ ՀՀ իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմը Հայաստանը գաղութացնելու նպատակամղված քաղաքականություն է վարում՝ մեկ առ մեկ ոչնչացնելով Հայաստանի ինքնիշխանությունն ապահովող գործոնները:

Ահա այս պահի ճակատագրական լինելը գիտակցելով, պետականության և հայրենի հողի  կորստյան վերահաս աղետները կանխելու նպատակով Սասնա Ծռեր խմբի անդամները դիմեցին ծայրահեղ քայլի՝ վտանգելով իրենց կյանքը: Սասնա Ծռերի նպատակներից մեկը ժողովրդին արթնացնելն էր, որն արդեն իրականացել է: Հայ ժողովուրդը թե Հայաստանի ներսում և թե սփյուռքում ցնցված է, արթնացել է և բարձր է գնահատում Սասնա Ծռերի անձնվեր արարքը: Դրա վկայությունն են Երևանում,Հայաստանի այլ քաղաքներում և սփյուռքի բազմաթիվ օջախներում շարունակական ցույցերը՝ ի պաշտպանություն Սասնա Ծռերի:

Սակայն Սասնա Ծռերի հիմնական նպատակները՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, ժամանակավոր կառավարության ստեղծումը, բոլոր քաղբանտարկյալների ազատումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան պետականության վերականգնումը, Արցախի և ազատագրված տարածքների նկատմամբ ոտնձգությունների բացառումը և Հայաստանի հետ վերամիավորումը՝ դեռևս չեն իրականացել:

Սասնա Ծռերի նպատակների իրականացման համար անհրաժեշտ են ողջ ազգի միասնական ջանքերը, որտեղ շատ կարևոր դեր պետք է ունենա սփյուռքը: Անկախ, ազատ, ինքնիշխան, ժողովրդավար և հզոր Հայաստանի կերտման գործում սփյուռքն ունի ոչմիայն լիակատար իրավունք, այլ նաև սրբազան պարտականություն:

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժումն իր պատրաստակամությունն է հայտնում Սասնա Ծռերի նպատակների իրականացման համար համագործակցել հայաստանյան և սփյուռքի բոլոր անհատների և կազմակերպությունների հետ, ինչպես նաև նախաձեռնողի դերում հանդես գալ սփյուռքին իրազեկելու, համախմբելու և ի գործ կոչելու գործում: Բոլորին կոչ ենք անում միանալ ազատագրական պայքարին, չվհատվել և չհուսալքվել,  և Սասնա Ծռեր էպոսին և մերօրյա Սասնա Ծռերին արժանի հայրենիք կառուցել: Հաղթանակը մերն է, որովհետեւ իրավունքը մերն է: Հաղթանակը մերն է, որովհետեւ բոլոր պայքարող ժողովուրդները հաղթական են: Կեցցե՜ն Սասնա Ծռերը և նրանց երազած անկախ Հայաստանը:

17 սեպտեմբեր, 2016

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժում

Ծանոթագրություն՝ Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպությունը ոչ մի առնչություն չունի Հայաստանում գործող նույնանուն կուսակցության հետ

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.