«Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցությունը` գյումրեցու ոգին, ըմբոստ միտքն ու արդարամիտ էությունը համադրելու մեծ հավատով, գնում է Գյումրին Գյումրի դարձնելու մարտահրավերին ընդառաջ – Armenian Renaissance  

«Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցության հարգարժան անդամներ,

Մեծարգո պարոն Վահան Խաչատրյան,

Տարիներ ի վեր հետևում ենք Ձեր օբյեկտիվ լրատվությանն ու գործունեությանը և գոհունակությամբ արձանագրում ենք, որ մեր սիրելի Գյումրին և նրա բնակիչներն առաջին հերթին կարիք ունեն Ձեզ նման գործիչների ու կառույցների, որոնք ազնիվ, սրտացավ և կարող մարդիկ են, ներսից գիտեն քաղաքի հոգսը, խնդիրները, ինչպես նաև նրա  ներուժը, որը քաղաքի հետագան ծրագրելու և դրական զարգացման մղելու նվազագույն պայմաններն են.

Գիտենք նաև, որ Գյումրու, ինչպես նաև ողջ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգը կարիք ունեն անհետաձգելի բարեփոխման և կործանվող իրավիճակի փրկության:

Առաջիկայում ԳԱԼԱ-ն կմասնակցի ՏԻՄ ընտրություններին, որին մենք Սփյուռքից կհետևենք ու կցանկանանք վաստակած հաղթանակ:

Հայկական Վերածնունդը, սակայն, գտնում է, որ նման բիրտ և անօրեն ռեժիմի պայմաններում, ընտրությունները կորցնում են օրինական ավարտ ունենալու տարրական հնարավորությունները և զրկվում այն պարզ հույսից, որ ՀՀ ներկա ավազակ իշխանությունները երբևէ հնարավորություն կտան Ձեզ նման ազնիվ ուժերին ընտրությունների ճանապարհով հասնել իշխանափոխության և լծվել քաղաքում մարդավայել կյանքի վերականգնման անհետաձգելի գործին:

Այս ամենով հանդերձ, սիրելի´ ընկերներ, բոլորիդ մաղթում ենք հաղթանակ, հաջողություններ և  հետագա պայքարի համար աննահանջ և անկոտրուն ոգի:

Բարեկամական անկեղծ զգացումներով`

AR logo-small

 

 

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան շարժում

30 սեպտեմբեր 2016թ.

 

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.