Սիրելի «Սասնա Ծռեր» կանանց խումբ:

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը ողջունում է բոլորիդ և հրապարակում ներկա բոլորին:

Մենք բարձր ենք գնահատում ձեր այս նախաձեռնությունը հանրահավաք իրականացնել ի պաշտպանություն Հայաստանի քաղաքական բանտարկյալների: Շատ ողջունելի է գիտակից և հայրենասեր կանանց ակտիվ մասնակցությունը Հայաստանի քաղաքական պրոցեսներին և տիրող ռեժիմի դեմ պայքարին ձեր մասնակցությունը:

Հայ ժողովրդի պատմությունը լի է դրվագներով, որտեղ քաջարի և անձնուրաց հայուհիները կարևոր դեր են խաղացել ագի համար վճռորոշ պահերին: Այդպիսի ժամանակներում ենք ապրում նաև մենք այսօր և հայ ժողովուրդը մերօրյա հայրենանվեր հայուհիների կարիքն ունի:

Սասնա Ծռերի կողմից ավետած ազատագրական պայքարի հաջողությունը պայմանավորված է հասարակության լայն շրջանների մասնակցությամբ, որտեղ կանանց մասնակցությունը խիստ անհրաժեշտ է և անփոխարինելի: Սասնա Ծռերի հաղթանակը առանց կանանց հնարավոր չէ:

Ուրեմն՝ առա՜ջ դեպի հաղթանակ միասնական մեր սիրելի կանանց հետ միասին:

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժում

Հոկտեմբերի 27, 2016

 

 

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.