Հոկտեմբերի վերջին Սասնա Ծռեր խմբավորման և Հիմնադիր Խորհրդարանի կողմից հրապարակվեց ՆորՀանրապետության ստեղծման ճանապարհային քարտեզը: Այն մանրամասնորեն ներկայացնում է ՆորՀանրապետության ստեղծման սկզբունքները և գործընթացը, որը պետք է իրագործվի ՀայաստանիՀանրապետության քաղաքացու ընդվզման և ազատ կամքի արտահայտման միջոցով:

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժման մասնաճյուղերը մանրամասն քննարկումներից և պարզաբանումներից հետո որոշում են ընդունել սատարել ճանապարհային քարտեզը և իրենց հնարավորությունների սահմաններում օժանդակել դրա իրականացմնանը:

2015 թվականի սահմանադրական հանրաքվեի մասսայական կեղծիքներից և այս տարի կայացած տեղական մարմինների կեղծված ընտրություններից հետո իանգամայն պարզ է, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը երբեք թույլ չի տա, որպեսզի ժողովուրդը իր կամքն արտահայտի և ժողովրդավարական հիմունքներով ընտրի իր ցանկացած իշխանությանը: Համոզված ենք, որ նման ելք է սպասվում նաև 2017 թ. խորհրդարանական ընտրություններից: Այսպիսով, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը և իրական ժողովրդավարության հաստատումը հեռանկարներ չունեն քանի դեռ իշխում է Սերժ Սարգսյանի ռեժիմը և վերարտադրվում կեղծիքների և բռնության միջոցով:

Հայաստանում և Սփյուռքում գտնվող բոլոր անհատներին և կազմակերպություններին կոչ ենք անում սատարել Ճանապարհային Քարտեզը և իրենց օժանդակությունը ցույց տալ դրա իրագործման համար:

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժում

Փարիզ 12/12/2016

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.