Ինչո՞վ կարելի է բացատրել ընդդիմադիր ուժերի նախընտրական եռանդուն պատրաստությունները, դաշինքները – Armenian Renaissance  

Սերժ Սարգսյան «պետական գործչի» խոշորագույն «պետական» ստրատեգիան հետևյալ ծրագիրն է՝

Քայլ 1. Ամեն գնով փոխել սահմանադրությունը՝ կեղծ հանրաքվեի միջոցով:

Քայլ 2. Ամեն գնով հաղթել ԱԺ ընտրություններում՝ կեղծ ընտրությոնների միջոցով, և պահպանել իշխանությունը:

Այս ծրագրում ոչ մի կերպ չի տեղավորվում ընդդիմադիր ուժերին իշխանություն զիջելու հնարավորությունը: Նման պատրանքներ ունենալը չի կարող բացատրվել ոչ տրամաբանորեն, և ոչ էլ կա նման նախադեպ հայկական իրականությունում: Սերժ Սարգսյանին բացի իր իշխանությունն ու հսկայական հարստությունը պահպանելուց ուրիշ ոչինչ և ոչ ոք չի հետաքրքրում: Մի՞թե այսքան բանը պարզ չէ:

Ելնելով վերը նշված տրամաբանությունից, իրական ընդդիմադիր ուժերի ընտրություններին մասնակցելը միայն այն դեպքում իմաստ ունի, եթե դա դիտում են որպես համաժողովրդական ընդվզմանը նախորդող և դրան նպաստող տակտիկական քայլ և ոչ ավելին:

Սակայն միանգամայն պարզ է, որ գոնե այս պահին ընտրություններին պատրաստվող ուժերից և ոչ մեկը ընդվզում չի նախապատրաստում և կարելի է ասել չի էլ ընդունում որպես հնարավոր ելք: Ուրեմն, ինչո՞վ կարելի է բացատրել ընդդիմադիր ուժերի նախընտրական եռանդուն պատրաստությունները, դաշինքները և այլն:

Հնարավոր են մի քանի տարբերակներ:

1.Քաղաքական ասպարեզում գոյատևելու մղումը, նույնիսկ փոքրիկ խորհրդարանական ներկայության ձևով` իրենց գործունեությունը սահմանափակելով խորհրդարանական հռետորաբանությամբ: Այսպես կարելի է ջրի երեսը մնալ և գոյատևել մինչև որ միգուցե գան լավ ժամանակներ ու արդար ընտրությունների միջոցով հնարավորություն ստանան ավելի ազդեցիկ ուժ լինել: Իսկ թե այդ լավ ժամանակները երբ և ինչպես են գալու, ոչ ոք պատկերացում չունի

2.Սերժ Սարգսյանի նախագիծ՝ ընդդմադիր դիմակով հանդես գալ, մանդատներ ստանալ և մաս կազմել իշխանական կերակրատաշտին: Սա միանգամայն փորձված և աշխատող սցենար է, և նորից աշխատելու է:

3.Նախկին իշխանավորներ, որոնք Սերժի կողմից օգտագործվելուց հետո դեն են նետվել ներքին հակասությունների պատճառով, և կամա թե ակամա դարձել են ընդդիմություն: Սրանք պարզ ռևանշիստներ են և փորձում են ազգափրկիչ դիմակով հանդես գալ: Մանդատներ ստանալուց հետո նրանք կարող են Սերժի համար նոր պիտանիություն ստանալ և վերադառնան իշխանություն:

4.Միամիտներ, որոնք այդպես էլ չեն հասկացել Ս. Սարգսյանի խաղի կանոնները:

 Սասուն Քոսյան

ԱՄՆ-ում բնակվող ՀՀ քաղաքացի

Աղբյուր՝ http://galatv.am/hy/news/177958/

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.