Անմարդկային կալանավորման պայմանները Հայաստանում, ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ «Հաց Բերողը» արդեն 18 օր է հացադուլ է անում – Armenian Renaissance  

Ֆրանսահայ հասարակական  կազմակերպություններ, Ֆրանսիայի և Եվրոպայի քաղաքական և մարդասիրական կառույցներին, նաև զանգվածային լրատվական միջոցներին իրազեկել են՝ Հաց Բերողի իրավիճակից ելնելով, Հայաստանում տիրող կալանավորման անմարդկային պայմանների մասին։

Հաղորդագրություն: Անմարդկային  կալանավորման պայմանները Հայաստանում
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ «Հաց Բերողը» արդեն 18 օր է հացադուլ է անում

Արթուր Սարգսյանը, 2016 թվականի հուլիս 26-ից, ամբողջ հայության համար դարձել է «հաց բերողը»: Ոստիկանական պատնեշը՝ սննունդով լեցուն բեռնատար ինքնաշարժով ճեղքելով, նա ուտելիք հասցրեց Սասնա Ծռերին, ովքեր 2016 թվականի հուլիս 17-ից 31-ը գրավել էին Էրեբունի շրջանի ոստիկանական ՊՊԾ գունդը:

Արթուր Սարգսյանը սնունդ հասցնելուց հետո մնաց Սասնա Ծռեր ազատագրական խմբի հետ,  նույն գնդի սահմաններում, մինչև հուլիս 31-ը՝ զենքերը վայր դնելու օրը: Նրան ևս այդ օրն իսկ ձերբակալեցին՝ մեղադրելով զինված ապստամբությանը մասնակցելու համար:  2016 թվականի դեկտեմբերի 30-ին, Ա. Սարգսյանը առողջական ծանր վիճակի պատճառով պայմանական ազատվեց կալանավորումից: Մի քանի անգամ վիրավորված, Ղարաբաղի պատերազմի վետերանը այսօր  հաշմանդամ է և նրա հիվանդությունների մասին տեղեկություններ պարունակող բոլոր փաստաթղթերը ներկայացված են  Մարդու Իրավունքների Պաշտպանության Եվրոպական խորհրդին, որն իր հերթին՝ Հայաստանի իշխանություններին, Արթուր Սարգսյանի առողջության վերաբերյալ հարցաթերթիկով դիմումներ է հղել: Արթուր Սարգսյանի ազատվելուց հետո, նրա փաստաբանները Սթրասբուրգի Մարդու Իրավունքի Պաշտպանության Դատարանից հետ են վերցրել բոլոր բողոքները: Հայաստանի  դատարանը որոշեց պայմանական ազատ արձակել նրան, սակայն նրան առաջադրված մեղադրանքը դեռ ուժի մեջ է։

2017 թվականի հունվարի 23-ին բժշկական հանձնաժողովի որոշումով՝ Արթուր Սարգսյանն ազատվեց կալանքից (նրա պարագան ամբողջովին համապատասխանում է Հայաստանում գործող ձերբակալության պայմանների մասին 2006 թվականին ընդունված թիվ 825 որոշմանը): 2017 թվականի փետրվարի 9-ին, Արթուր Սարգսյանը կրկին, երկու ամսով ժամանակավոր կալանքի ենթարկվեց այն պատճառաբանությամբ, որ փետրվարի երեքին չի ներկայացել քննչական գրասենյակ՝ հուլիսի 17-ի դեպքերի կապակցությամբ հարցաքննության համար:

Քննչական  բաժնի պետ Էդիկ Հակոբյանը կրկին քննելով  նրա փաստաթղթերը՝ մեկ այլ  բժշկական հետաքննություն է կատարել և եկել է այն եզրակացության, որ թեև Արթուր Սարգսյանի հիվանդությունները  Հայաստանի արդարադատության կողմից իսկապես ծանր են համարվում, սակայն այնուհանդերձ  նրանք պնդում են, որ վերջինիս  առողջական վիճակը բավարար ծանր չէ կալանավորումից ազատելու համար ։

Արթուր Սարգսյանի փաստաբանը փետրվարի երեքի դատի հետաձգման վերաբերյալ դիմում է ներկայացրել, որը  ի վերջո տեղի է ունեցել փետրվար 6-ին Արթուր Սարգսյանի ներկայությամբ: Սակայն այդ ընդունված որոշումը հետագայում  պատճառ հանդիսացավ Արթուրին կրկին ձերբակալելու համար: Փետրվարի 9-ին կրկին ձերբակալված Արթուրը՝ փետրվար 10-ից ի վեր հացադուլ է սկսել , ինչը նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում: Նրա գիտակցությունը տեղին է, սակայն օրգանիզմի կենսական նշանակություն ունեցող ֆունկցիաները գրեթե չեն գործում: Նա ֆիզիկապես ծայրահեղ հյուծված վիճակում է գտնվում:

Ի նշան համերաշխության՝ ևս երկու ձերբակալվածներ հացադուլ են հայտարարել: Որոնցից մեկը Սասնա Ծռեր խմբի անդամ Արայիկ Խանդոյանն է, մյուսը Հայկ Կյուրեղյանը, ով ձերբակալվել է դեռևս 2013 թվականին և քաղաքական կալանավոր է:

2017 թվականի փետրվար 27-ին, Երևանում տեղի ունեցավ ընդվզումի երրորդ հանրահավաքը, որը իշխանություններից պահանջում էր հարգել Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված մարդու իրավունքների հիմնական դրույթները Եվրոպական համաձայնագրերի շրջանակում:
Արթուր Սարգսյանի փաստաբանները նոր հայց են ներկայացրել Եվրոպական Դատարանին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նրա վերջին ձերբակալությունը հերթական ապօրինություն է և օրենքի խստագույն խախտում:

Մենք կոչ ենք անում, որպեսզի բոլոր այն կազմակերպությունները, որ անհանգիստ են ու զբաղվում են մարդու իրավունքի պաշտպանության խնդիրներով, դատապարտեն Արթուր Սարգսյանի ձերբակալությունը: Հատկապես նկատի ունենալով այն հակամարդկային պայմանները որում գտնվում է Սարգսյանն և  նրա առողջական ծանր կացությունը: Այս հանգամանքը բացարձակ ոտնձգություն է Մարդու Իրավունքի Եվրոպական Համաձայնագրերի դեմ և օրենքի կոպիտ խախտում է համարվում ձերբակալել առողջական ծանր վիճակում գտնվող անձնավորությանը,  հակամարդասիրական պայմաններում բանտարկված պահելն ու ըստ էության նրա առողջությունն ու կյանքը վտանգի ենթարկելը: Ավելին՝ այսպիսի վերաբերմունքը ճանաչվում է որպես կտտանք: Հայաստանը մի քանի անգամ արդեն դատապարտվել է Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածի համաձայն (վերջին դեպքերը Աշոտ Հարությունյանի գործն էր 2010 թվականին ու Արտաշես Դավթյանին 2015 թվականին):

2017 ԹՎԱԿԱՆ ՓԵՏՐՎԱՐ 28

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԶՈՐԱԿՑՈՂ ԿՈՄԻՏԵ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ»
«ՀԱՐՅՈՒՐՆԵՐ»
«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ»
«ՇԱՐԺՈՒՄ»
«ԱԶԱՏ ՁԱՅՆ»
«ՀԱՅԱՍԱ»
«ՀԱՅՐԵՆԱԲԱՂՁ ՀԱՅԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ»

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.