Ուղերձ Հայաստանի և միջազգային դիտորդական խմբերին՝ ապրիլի 2-ին տեղի ունենալիք ընտրությունների կապակցությամբ – Armenian Renaissance  

Մենք բոլորս տեղյակ ենք թե ընտրություններից ամիսներ առաջ բոլոր բնակավայրերում հանրապետականերն (իշխանությունները) ու իրենց վարձկան արբանյակները (թաղային «հեղինակավոր» տղերքը, և այլն) սկսում են այցելել մարդկանց  ու տարբեր միջոցներով ստիպել որ իրենց ձայն տան: Այդ միջոցներն են՝ խաբելը, համոզելը (խաթր), վախեցնելը,  շանտաժը, ըտրակաշառքը և վերջում եթե չեն ենթարկվում՝ ծեծն  ու ջարդը:

Մենք ուզում ենք Ձեր ազնիվ ուշադրությունը հրավիրել հետևյալ շատ կարևոր հանգամանքին

Ըստ զանազան  աղբյուրներից մեզ հասած տեղեկությունների՝ կեղծիքները հիմնականում կատարվում են ընտրական տեղամասերում որտեղ որպես կանոն հանձնաժողովի նախագահը պետք է լինի հանրապետական և հանձնաժողովի անդամները հնարավորինս նույպես կամ կոալիցիայի մեջ գտնվող կուսակցություններից և կամ կեղծ ընդդիմությունից:

Ընտրությունների ժամանակ  իրենց չի հետաքրքրում թե ով ում ձայն կտա, նրանք ձև են անում թե հետաքրքրված են, բայց իրականում իրենց համար կարևորը մարդկանց ներկայությունն է որպեսզի ապահովեն ընտրության մասնակիցների քանակը, իսկ վերջում ձայների հաշվարկից հետո երբ հանձնաժողովի անդամները ստորագրում են արձանագրությունը՝ հանձնաժողովի նախագահը չի ստորագրում և որևէ մեկին արձանագրության պատճեն չի տալիս:

Նա հաշվված բյուլետենները տանում է մարզային հանձնաժողով որտեղ  փոխում են ընտրության արդյունքներն իրենց պետք եղած ձայներով և ունենալով հանձնաժողովի անդամների ստորագրությունները՝ կեղծում  և կազմում նոր արձանագրություն որը ստորագրում է հանձնաժողովի նախագահը:

Կեղծելուց անմիջապես հետո փոխանցում են կենտրոնական ընտրական հանձնաժողով որտեղ կարող են բոլորը մեծ էկրանի վրա տեսնել մարզերից ներս մտնող տվյալներն արդեն կեղծվաց և կարգավորված: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ օրը կարիք չունի որևէ  արդյունք կեղծելու, դա ինչպես ընդգծեցինք արվում է մինջև իրենց հասնելը:

Ըստ այդմ՝ մենք հորդորում ենք Հայաստանյան և միջազգային դիտորդներին և նաև անկախ լրատվամիջոցներին, որ ընտրատարածքներում արձանագրեն ընտրությունների արդյունքները և քայլ առ քայլ ուղեկցեն ընտրության արդյունքները տեղափոխող մարդկանց մինջև մարզային հանձնաժողով՝  ներկա լինել արդյունքների հանձնմանը ըստ ցուցակների,  ապա մինջև կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Եթե չսահմանվի այս հսկողությունը, մենք համոզված ենք, որ իրական արդյունքները կփոխվեն ինչպես բոլոր անցած ընտրությունների ժամանակ:

Հարգանքներով՝
«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»  Սփյուռքյան Շարժում

Փարիզ 27/03/2017

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.