ԳԱԼԱ-ի հարցազրույցը Ժիրայր Սեֆիլյանի եղբոր՝ Թորոս Սեֆիլյանի հետ:

-Պարոն Սեֆիլյան, ՀՀդատախազությունը տարածեցհայտարարություն, համաձայն որիԺիրայր Սեֆիլյանի գործինախաքննությունն ավարտվել է, ևգործն ուղարկում են դատարան: Ըստդատախազության՝ Սեֆիլյանը 2015 թվականի նոյեմբերին ստեղծել ու ղեկավարել է զինված խումբ՝ նպատակ ունենալովզենքի գործադրմամբ, քաղաքացիների և զինծառայողների կյանքի համարվտանգավոր բռնությամբ, շենքեր, շինություններ զավթելու միջոցով պետությանըորոշակի գործողություններ հարկադրել։ Սա ի՞նչ է նշանակում:

-Երբ տակավին ինքնիշխան պետություն չենք և նույնիսկ արդար օրենքի երկիր չենք, ուրե՞մն, ուրեմն՝ ամեն բան դեռ սո՛ւտ է ու ճանապարհները քարոտ:

Առաջին հերթին, շատ հակիրճ ու հանգիստորեն կարող եմ ըսել, որ ՀՀ դատախազության կողմե անհիմն մեղադրանքներ հնչեցնելը Ժիրայր Սեֆիլյանի հասցեին ուղղակի անհեթեթություն է և վնաս մեր երկրի զարգացման ու ազգի կայունության, և սա ամբողջ հայությունը շատ լավ գիտե:

Երկրորդ՝ սա հստակորեն կնշանակե, որ այս համակարգի օրոք ՀՀ իշխանություններն ուղղակիորեն թքած ունին ժողովրդավարության վրա և մասնավորապես մեզ ու բոլորիս վրա: Պարզապես ձևացնելով, որ իրենք ուժեղ են, դեռ կան և որչափ կուզեն կխփեն: Ահավասիկ՝ մեզ բոլորիս ապացույց, որ իրենց ներկայությամբ և իրենց վարկով է վտանգված մեր պետականությունը:

-Պարոն Սեֆիլյան, մեղադրանքի համաձայն Ժիրայր Սեֆիլյանը ենթախմբիանդամներին տրամադրել է AK-74 տեսակի մարտական երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով, որոնք բացահայտումից խուսափելու նպատակով ենթախմբիանդամները պարբերաբար տեղափոխել և պահել են տարբեր վայրերում՝ սպասելովգրոհի վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի հրահանգին: Դատախազությանհաղորդագրության համաձայն՝ հանցագործությունը չի կատարվել Ժիրայր Սեֆիլյանիկամքից անկախ, քանի որ իրավապահները հայտնաբերել են հրազենն ուռազմամթերքը: Ի՞նչ որակավորում կտաք սրան:

-Ուղղակի իրականությունն այն է, որ ենթադրություններով երկիր չի ղեկավարվիր, և անմիջապես՝ տարիներու որդեգրված հատուկ ձևերեն ու սկզբունքներեն պետք է հեռու մնան ՀՀ իշխանությունները:

ՀՀ իշխանությունները և գլխավոր դատախազությունը ծիծաղելի նոր գյուտ են ձեռք բերեր մեկ նախադասության կազմով. «Շենքերի, շինությունների զավթումն զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության համար»:

Սեֆիլյանը՝ պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու համար ստեղծել և ղեկավարել է կազմակերպված զինված խումբ. դատախազություն:

Բանն այն է, որ Ժիրայրն ազատության մեջ ըլլար, Սասնա ծռերու գործողությունն այս ձևի չէր ըլլար…

Հերի՛ք է, հերի՛ք է այլևս, և պետք է որ սթափվին ՀՀ իշխանությունները:

Այսպես շարունակել հնարավոր չէ՛:

-Պարոն Սեֆիլյան, հասկանալի է, որ Հայաստանի դատարաններից ևս արդարությունակնկալելն անիմաստ է: Ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով եք պայքարելու, ո՞րն է լինելուՍեֆիլյանների հակաքայլը ՀՀ իշխանություններին:

-Մենք ընտրել ենք վերածնունդը, պայքարը և հաղթանակը: Եթե շատերը կկարծեն, որ պայքարն ավարտվեց, ուրեմն՝ չէր ալ սկսած…

Ուրեմն՝ Սեֆիլյաններու հաջորդ և հակաքայլը պիտի ըլլա այն, ինչ որ տարիներ շարունակ կար ու եղած է. շարունակել համառորեն պայքարիլ վաշխառու և բռնապետ համակարգի դեմ, մինչև վերածնվի համերաշխությունը և արդարությունը մեր երկրեն ներս:

Թող ալ ավելի գիտակցի հայ ժողովուրդը և կատարե իր ներդրումը՝ միանալով պայքարին ու մեր ազգային նվիրյալ գործին, և թող վաստակե հայրենիք ունենալու իր իրավունքը:

-Սեֆիլյանի նկատմամբ կիրառված գործողություններով ՀՀ-ում պարզապեսվտանգավոր է դառնում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելը: Սա ի՞նչհետևանքներ կունենա, ըստ Ձեզ, Հայաստանի քաղաքական կյանքի վրա:

-Մեկ խոսքով՝ քաղաքական սնանկացում և մշակութային պարտություն:

Թող աշխարհի Հայությունը իմանա և ի վերջո գիտակից դառնա, որ Հայաստանի կյանքեն ներս Հաց բերողը Գերի է, հաց ստեղծողը՝ Սոված, հաց թխողը՝ մի բուռ հացի Կարոտ, համարձակ հայրենասերը՝ Դավաճան, կենդանի հերոսը՝ Ահաբեկիչ, Սփյուռքն ալ՝ Կթան կով:

Իսկ համակարգը գաղութատիրական, իշխանությունը՝ ստրուկ:

Ազգերը ամենե շատ տառապեր են և կտառապին իրենց տականքներու երեսեն: Թող հիշեն Գ. Նժդեհի խոսքերը:

-Պարոն Սեֆիլյան, ՀՀ-ում ընտրությունների միջոցով իշխանություն փոխել անհնար է, ինչը ցույց են տալիս ամեն անգամ ընտրական միջոցառումները: Ապստամբությանմեթոդները ևս կարծես կիրառելի չեն: Հայաստանի իշխանություններն ընդդիմադիրգործիչներից հեշտությամբ ազատվում են՝ նրանց բանտեր լցնելով: Ուրեմն ո՞րն էելքը:

-«Վաղը ազգովին պիտի հնձենք այն, ինչ որ կսերմանենք այսօր»: Հետևաբար՝ մեր ապագան կախված է մեր այսօրվա վճռական պայքարի գիտակցութենեն, արթունութենեն և կրթութենեն:

Արդեն ուշացած ենք, բայց՝ ավելի լավ ուշ, քան երբեք…

Ուրեմն ժամանակն է, որ պետք է ստեղծել զանազան ուժերու միավորված ազնիվ, անվախ ու համառ հայորդիներով այն որակյալ ընդդիմությունը, որ մանրուքներով պիտի չի զբաղի և այս համակարգի դեմ պայքարին հավտալով և իմաստավորելով գործը պիտի հասցնե իր հաղթական ավարտին միայն ու միայն այլընտրանքային ճանապարհներով:

Քսանհինգ տարվա «Հրեշ»՝ այլանդակ կազմվածքով համակարգին նվաճելու և հաղթանակի դրոշը բարձրացնելու և վերջնական շունչ քաշելու միակ ճանապարհը գետերու միացումն է:

Երբ արդեն ծարավ ենք, ջրհոր փորելու մասին մտածելը ո՛ւշ է։

Երբ արդեն մեռած ենք, երկիր կառուցելու մասին մտածելը ո՛ւշ է։

Հետևաբար՝ ուր որ ենք և քանի դեռ կշնչենք, Հայրենիքի նկատմամբ «ԱՆՏԱՐԲԵՐ» պիտի չի ըլլանք:

Քրիստինա Մկրտչյան

Աղբյուր՝ http://galatv.am/hy/news/189624/

Lebanon Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.