ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Հայկական վերածնունդ»-ի սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի ներկայացուցիչ, ազատամարտիկ Գարիկ Խաչատրյանի հետ:

-Պարոն Խաչատրյան այս օրերին հայաստանյան դատական ատյաններում ընթանում են  «Սասնա ծռեր» խմբի գործով , ինչպես նաեւ Ժ. Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական նիստերը, որոնք անցնում են լարված, թեժ մթնոլորտում: Ընդհանրապես ինչ-որ ակնկալիք կա՞ ՀՀ դատարաններից, որ արդար դատաքննություն կիրականացնեն:

Բոլորիս հայտնի է որ Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված գործը շինծու է: Ժիրայրին մեկուսացրեցին քանի որ վախենում են նրանից: Ժիրայրն ուներ և հիմա էլ ունի մեր ժողովրդի վստահությունը ինչպես նաև սփյուռքի,  իսկ դա խնդիր է ներկա համակարգի համար: Հայաստանի  քաղաքական դաշտում հանդես եկող ընդդիմադիրներից և  ոչ մեկը իրական ընդիմադիր   չէ,  նրանք բոլորն էլ համակարգային կառույցներ են՝  որոնք պետք է խաղան իրենց տրված դերերը:

Հակառակ դրանց Ժիրայրը դուրս էր համակարգից:

Իսկ ամենակաևոր խնդիրը իշխանության համար դա համաձայնեցված իմիտացիոն պատերազմի (2016 ապրիլ)  միջոցով ազատագրվաց տարածքների վերադարձի բացահայտումն էր  Շ.Ա.Գ.Ա.Մ-ի  (Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում), միջոցով, որի նախագահն է Ժիրայրը:

Իշխանությանը վախ ներշնչեց նաև Շ.Ա.Գ.Ա.Մ-ի կողմից կազմակերպված կամավորագրումը, որին մեր հայրենակիցները թե Հայաստանում, թե սփյուռքում վստահությամբ արձագանքեցին:

Վերջերս սկսվեց «Սասնա Ծռեր»-ի դատավարությունները:

Աշխարհի հայությունը ուշադիր հետևում է այդ նիստերին և խորը հիասթափություն ապրում Հայաստանի  դատական համակարգի կախվածությունից:  Բոլորիս համար էլ պարզ է թէ ինչու է դատավորը ընդմիջում դատական նիստը՝  նրա համար, որ կարողանա ցուցումներ ստանալ հետագա ընթացքի համար:

Եթե Հայաստանում կա արդարադատություն, ապա չպետք է լինեին քաղբանտարկյալներ,  «Սասնա Ծռեր»-ին չպետք է դատեն որպես  հանցագործների այլ  որպես ապստամբների՝ (ապստամբությունը քաղաքացու  իրավունքն է զավթված իշխանությունը ժողովրդին վերադարձնելու)  քանի որ նրանց գործողությունն  ունի քաղաքական դրդապատճառներ,  նրանց պահանջները ամբողջությամբ քաղաքական են  և իրենք էլ զենքերը վայր դնելուց հայտարարել են  որ ռազմագերիներ են:

Արդար կլիներ նաև դատարան կանչել այն մարդկանց ովքեր որոշել և հրաման են տվել կրակել «Սասնա Ծռեր»-ի  անդամների վրա: Մարդիկ ուզում են հիմնավորումներ լսել թե ինչն է ստիպել կրակել և ծանր վիրավորել այն դեպքում, երբ «Սասնա Ծռեր» խմբի անդամները հայտարարեցին որ չեն կրակելու ոստիկանության վրա:

Որևէ  ակնկալիք ներկա դատաիրավական համակարգից չենք սպասում՝ քանի դեռ դատավորներն աշխատում են իշխանության թելադրանքով:

– Դատական նիստի ժամանակ Սասնա ծռեր խմբի անդամ, խմբի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց «Զենք վերցրե՛ք, Սերժին ու իր բանդային ֆիզիկապես ոչնչացրե՛ք»: Այսինքն սա նշանակում է, որ պայքարի այլ տարբերակ չկա՞ ՀՀ-ում արդարության հասնելու համար:

Հայաստանում հույս ունենալ ժողովրդավարական միջոցներով փոփոխություն իրականացնել՝  անիմաստ է: Բազմիցս հայտարարվել է,  որ  հայաստանում սպառվել են  փոփոխության քաղաքական բոլոր միջոցները, ըստ այդմ զարմանալի կամ անսպասելի չէ Վարուժան Ավետիսյանի  կոչը:

Ցավոք այս իշխանությունը ուրիշ տարբերակ չի թողել:

-Պարոն Խաչատրյան մի քանի օրից արդեն կլրանա Սասնա ծռեր խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման ու դրան հաջորդած իրադարձությունների մեկ տարին: Ձեր գնահատմամբ ի՞նչ ցույց տվեց կատարվածը, եւ այս մեկ տարվա ընթացքում ինչ դասեր քաղեցին կատարվածից թե իշխանույթւոնները եւ թե ժողովուրդը:

ՊՊԾ գնդի գրավումից հետո շատ բացահայտումներ եղան, առաջին հերթին որ իշխանությունը տեղյակ չէ ժողովրդից, որ զբաղված են միայն իրենց անձնական խնդիրներով և իշխանությունն էլ օգտագործում են պաշտպանելու երկրում տեղի ունեցող անօրինականությունները:

Շատ է խոսվել  ապստամբության հետևանքների մասին և կշարունակվի դեռ խոսվել, բայց խնդիրը կայանում է նրանում, որ իշխանությունները հետևություն չարեցին և ավելի են վատթարացնում իրավիճակը:  Դատելով «Սասնա Ծռեր»-ին,  դատապարտում են իրենք իրենց:

-Ակնհայտ է, որ ներկայումս երկրում իրավիճակը խիստ մտահոգիչ է. արտագաղթի բարձր ցուցանիշներ, աղքատության խորացում եւ այլն. Բայց միաժամանակ նկատում ենք, որ իշխանույթւոնում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք իրենց ներքին տարաձայնություններով են զբաղված, ավելի շատ քննարկում են այն հարցը, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018-ից հետո, եւ կամ ինչ է անելու Ս. Սարգսյանը: Այս իրավիճակում Ձեր կարծիքով ո՞րն է լինելու քաղաքացու դերը:

Արտագաղթի բարձր ցուցանիշներ, աղքատության խորացում, այս իրավիճակը լրիվ համընկնում է ներկա իշխանութան ղեկավարելու տրամաբանությանը՝ չկա մարդ,  չկա խնդիր:

Մարդիկ հեռանում են երկրից ոչ  միայն տնտեսական վատ վիճակից, այլ անօրինականությունից որը վերածվել է բռնապետության:

Հայաստանում իշխանության մեջ չկա պաշտոնավոր որը դրածո չլինի, բնականաբար այդ մարդիկ ունեն պարտավորություններ իրենց նշանակողի հանդեպ և ամեն մեկն իր տիրոջը ծառայելու համար պետք է կարողանա իր տեղը պահել, որի արդյունքն էլ ներքին գզվրտոցն է, իսկ թե  ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018-ից հետո, դրա համար խոսելը դեռ վաղ է:

Քաղաքացու դերը որոշիչ կարող է լինել, բայց մենք ունենք բնակիչ և քիչ թվով քաղաքացի:

-Շատ քննարկվեցին նաեւ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պ. Սվիտալսկու վերջին հայտարարությունները, որոնց հաջորդեց նաեւ ՀՀ իշխանության առանձին ներկայացուցիչների արձագանքը, թե պետք չէ խառնվել, կամ միջամտել երկրի ներքին գործերին: Ձեր կարծիքո՞վ ինչ է փոխվել ՀՀ-ԵՄ հարաբերություններում, եւ ինչ պատճառով, արդյո՞ք ճնշումներ կան ՌԴ կողմից ՀՀ նկատմամբ:

Իշխանության արձագանքը նմանվում է սփյուռքի նախարարության աշխատաոճին, այն է՝  դուք տվեք փողը և մի փորձեք իմանալ թե մենք ինչ կանենք:

Ես ձեռնպահ կմնամ խոսել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին, կարցում եմ շուտով նորիւ կխոսվի այդ մասին:

-Օրերս ԱԺ-ում բուռն քննարկումներից հետո ընդւոնվեց կառավարության՝ 2017-2022 թվականների ծրագիրը: Դուք ինչ-որ լավատեսական սպասելիքներ ունե՞ք: Նկատե՞լ եք ինչ-որ դրույթներ կամ կետեր, որոնք եթե կյանքի կոչվեն, ապա երկրում իրավիճակը փոքր-ինչ կբարելավվի, ինչպես խոստանում է Կ.  Կարապետյանը:

Մենք բազմիցս հայտնել ենք մեր դիրքորոշումը  ներկա համակարգի վերաբերյալ, որևէ   ակնկալիք չունենք:

Շարունակվում  է  և ներքին և արտաքին թալանը,  ուրիշ ոչինչ:

Միակ ակնկալիքն այն է, որ հեռանան ինչքան շուտ հնարավոր է:

 

Աղբյուր՝ http://galatv.am/hy/news/194284/

 

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.