Հարգելի սփյուռքահայե´ր,
սփյուռքյան ազնիվ քաղհասարակությու´ն,

ապրիլյան քառօրյա պատերազմում հարյուրից ավելի  նահատակ զինվորների վիշտը և 800 հեկտար ազատագրված տարածքների կորուստը, ցավ և զայրույթ արաջացրին հայ ժողովուրդի լայն շրջանակների մոտ:

Զայրույթն անսահման էր թե´ Հայաստանում, թե´ Սփյուռքում:

Արցախի ազատամարտիկները չհանդուրժելով պարտությունը, Շուշիի Առանձնակի Գումարտակը` «Շագամ»-ը, Ժիրայր Սեֆիլյանի և Պավլիկ Մանուկյանի գլխավորությամբ բազմիցս արտահայտվեցին այդ չարագործության առիթով: «Շագամ»-ը պաշտոնապես առաջարկեց իր ծառայությունը և պատրաստակամություն հայտնեց` իր ուժերը համադրելով ՀՀ Պաշտպանության նախարարության հետ, կարող է վերադարձնել կորցրած տարածքները և Արցախում կրկին հաստատել «ստատուս քվոն»:

Հայրենի երկրի ամբողջականության վերականգնման առաջարկն ընդունելու փոխարեն, օտարներին ծառա քրեաօլիգարխիկ վարչախումբը արագ անցավ նվիրյալների դեմ կատաղի հարձակման և  աննախադեպ հալածանքներ սկսեց Հիմնադիր խորհրդարանի անդամների ու նրա համախոհ կառույցների, ինչպես նաև նրա աժակիցների նկատմամբ, հալածանքները, հետապնդումները և ձերբակալությունները հանրապետությունում նոր թափ ստացան:
Շինծու մեղատրանքներով 2016 թվականի հունիսին ձերբակալվեց Շագամի նախագահ, Արցախի ազատագրման պայքարի հերոս Ժիրայր Սեֆիլյանը:
Թշնամու դիմաց պարտվողական ու ազգային հերոսների հանդեպ թշնամկան պահվածքը և երկրի ներսում շարունակվող թալանն ու անարդարությունը հասցրեց 2016թ. հուլիսի 17-ին Սասնա ծռերի  ապստամբության:

Շագամը և մյուս շատ ազատամարտիկներ, Հիմնադիր Խորհրդարանը, բայց ամենավառ ձևով Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի գլխավորությամբ գործած «Սասնա ծռերը» գրավելով ՊՊԾ գունդը, քողազերծեցին ՀՀ վարչախմբի պարտվողական քաղաքականությունը Արցախի հարցում և բարձացրին «Ոչ մի թիզ հող թշնամուն» ռազմավարական կարգախոսը: Սասնա ծռերը բարձրացրին նաև Ժիրայր Սեֆիլյանին անհապաղ ազատելու հրամայականը:
Սասնա ծռերի հերոսական քայլը, որը յուրովի ապստամբությունը էր և ահազանգ աշխարհի հայությանը, կարողացավ ժամանակավոր կասեցնել ՀՀ իշխանության կողմից տարածքների հանձման գործը:
Սասնա ծռերի ապստամբությունը համայն հայության ուշադրությանը բևեռեց Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական անարդար կացության, երկրի թալանի, հայաթափության ու աղքատության ահագնացող երևույթների վրա:

Հարգելի հայորդինե´ր,

Հայաստանի հանցավոր վարչախումբը այժմ բեմադրում է Արցախյան գոյամարտի հերոսների  դատավարական խեղկատակությունը:

Հաշվի առնելով ճակատային գոտում գնալով լարվածության սրումը և ամենօրյա երիտասարդ զոհեր ունենալու սարսափելի իրականությունը, կոչ ենք անում սփյուռքահայությանը չհանդուրժել արցախյան հերոսներին ՀՀ «դատարաններում» ծեծի ու խոշտանգումների ենթարկելու տմարդի երևույթները և ընդդիմանալ այս ոճրագործությանը: Այդ հերոսները ճակատում տիրող այս լարված օրերին սահման պաշտպանող երիտասարդ զինվորների երազած կերպարներն են, որոնք պետք է ոգեշնչեն նրանց սահմանի վրա, այլ ոչ թե խոշտանգվեն հայ ոստիկանի և պաշտոնյաների կողմից:

Բարձրացնենք ձեր բողոքի ձայնը և եկեք միասնաբար պայքարենք ՀՀ-ում քաղբանտարկյալների ազատության համար:

Ազատություն քաղբանտարկյալներին:

Կեցցե´ վաղվա «Ինքնիշխան Ազգային Պետականությունը»

«Հայկական Վերածնունդ» Շարժման Գերմանիայի մասնաճյուղ

 

Los Angeles Chapter

1 Comment

Leave a Reply to Ռազմիկ Էվոյան Cancel reply

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.