ԳԱԼԱ-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդի» սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի ներկայացուցիչ, ազատամարտիկ Գարիկ Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան 100-ամյակն առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժ. Սեֆիլյանն իր հերթական հայտարարությունում կարևորում է «Սասնա ծռեր» խմբի անդամների ազատության պահանջը, որը ըստ նրա Հայրենիքի ազատագրման շարժման հարցւոմ պետք է դառնա համախմբող ու կազմակերպող գործոն: Որքանո՞վ եք սա իրատեսական համարում:

Մենք բազմիցս անդրադարձել ենք այն հարցին թե արդյոք Հայաստանում կա՞ ուժ որը կարող է փոփոխություն իրականացնել ներկա բռնապետական համակարգում:

Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում հանդես եկող բոլոր ուժերը խաղում են համակարգը տիրապետող ՀՀԿ-ի կանոններով: Համակարգն օգտագործում է «ընդդիմադիր» կոչվածներին ազգային ժողովում չնչին տեղ հատկացնելու պայմանով, իսկ «ընդդիմադիր» կոչվածներն էլ  դրա դիմաց վճարում են ժողովրդին խաբելով:

Այս պատկերն արդեն 20 տարի է տեսնում ենք, բայց լուծում չի առաջարկվել ոչ մեկի կողմից բացի Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած  «100 ամյակը» առանց ռեժիմի կազմակերպության՝  ինչպես նաև հետագայում հաստատվեց «Հիմնադիր Խորհրդարան»-ի կողմից:

Բազում փորձերից՝ փոխել համակարգը քաղաքական մեխանիզմներով կամ խաղաղ ըմբոստությամբ՝ համակարգի պատասխանն  եղավ կոշտ ու անհմաչափ, որն իր հերթին ժողովրդի պահանջով  ստեղծեց «Սասնա Ծռեր» ապստամբ խումբը:

«Սասնա Ծռեր»-ն ապստամբության  առաջին իսկ  օրվանից մինչ օրս վայելում են մեր ժողովրդի վստահությունը՝ թե ներսում և թե սփյուռքում, համարելով նրանց ներկա համակարգից փրկվելու միակ վստահելի կառույցը  և նրանց ազատության մեջ գտնվելը պարտադիր է մեր երկրի փրկության համար՝ քանի որ չկա մեկ այլ ուժ ով կկարողանա Հայաստանը դուրս քաշել Ռուսական ագրեսիվ գաղութացումից:

Ելնելով այս և շատ այլ փաստերից՝ համարում եմ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը, որ «Սասնա Ծռեր»-ը համախմբող գործոն են՝ ոչ  միայն իրատեսական է, այլ նաև պարտադիր:

Մենք բոլորս պետք է պահանջենք օր առաջ ազատել Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա Ծռեր»-ին:

-Հիմնադիր խորհրդարանի ներակայացուցիչները ապստամբության միջոցով են տեսնում երկրում ստեղծված իրավիճակից ելքը, որից հետո էլ պետք է լուծվեն Սասնա Ծռերի առաջ քաշած համազգային օրակարգային հարցերը՝ Արցախի միացում, ապագաղութացում, նոր Սահմանադրություն, առհասարակ՝ ժողովրդավարության և սահմանադրական կարգի հաստատում և այլն: Ինչ եք կարծում արդյո՞ք ժողովրդին կհամախմբեն այս կոչերը, որքանո՞վ է հասրակությունը պատրաստ դրան, արդյո՞ք մեծ մասը չի համակերպվեն ներկայիս իրավիճակին:

Ապստամբությունը դա ամեն քաղաքացու իրավունքն է, երբ իշխանությունը խլվում է ժողովրդից, իսկ Հայաստանում 1996 թվականից ի վեր անընդհատ ինչ որ ուժեր դիմելով ամենածայրահեղ քայլերի խլում են իշխանությունը օգտագործելով այն իրենց սեփական նպատակների համար: Սա իրողություն է որի լուծումն ապստաբությունն է, քանի որ ինչպես վերը նշեցի՝չեն թողել մեկ այլ միջոց: Իսկ եթե կան ուրիշ միջոցներ, ապա ինչու՞  չեն իրագործվում:

Ապստաբությունը միայն զենքով չէ որ կարելի է իրականացնել: Ժողովրդական ընդվզումն էլ բավարար է այս համակարգից ձեռբազատվել, իսկ թե ժողովրդին կհամախմբի նման կոչերը՝ դա ժողովուրդն ինքը պետք է որորշի,  ուզում է՞ ազատ ապրել սեփական երկրում, թե  ստրուկ՝ սեփական տանը:

Կարծում եմ չկա հասարակության  պատրաստ լինելու խնդիր:Այս հարցադրումը ճիշտ չէ քանի որ փոփոխությունները լինում են ասպասելի ինչպես եղավ 1998 թվականին՝ ժողովուրդն ոտքի կանգնեց կոմունիստական ջարդարար մեքենայի դեմ՝  պահանջեց և ստացավ:

Նույնն էլ հիմա պետք է արվի:

-Գրեթե նույն պհանջներն առաջ քաշվեցին նաև անցած տարի՝ հայտնի հուլիսյան իրադարձությունների ժամանակ, երբ Սասնա ծռեր խմբի անդմաները զինված ապստամբության դուրս եկան, սակայն բոլորիս է հայտնի այն ինչով ավարտվեց: Արդյո՞ք չկա մտավախություն, որ եթե անգամ ժողովուրդը ոտքի կանգնի, ապա դարձյալ կկրկնվեն  2016-ի հայտնի զարգացումները :

Սա ազգային ազտագրական պայքար է, եթե մտավախություններով մոտենանք, ապա ոչինչ չի փոխվի: Դա կախված է ժողովրդի կամարտահայտությունից:

-Պարոն Խաչատրյան ինչպե՞ս կգնահատեք Սասնա ծռերի ու Ժ. Սեֆիլյանի ու մյուսների գործով դատավարությունների ընթացքը, մենք տեսնում ենք, որ ի հակառակ նրանց կամքի դատավորները հանրային պաշտպանների են ներգրավում ու նիստ անցկացնում:

Գնահատական տալիս են այն ժամանակ, երբ ինչ որ գործողություն կատարվում է օրենքի սահմաններում, բայց Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա Ծռեր»-ի  դեպքում հնարավոր չի համարել դատավարություն և գնահատել որպես այդպիսին: Քաղաքական պատվեր է իջեցված դատարաններին հնարավորինս թույլ չտալ խոսել «Սասնա Ծռեր» խմբի անդամներին և դատարանի դահլիճից հեռացնել այն բոլոր փաստաբաններին՝ ովքեր իրոք ցանկանում են օրենքի տեսանկյունից նայել այս գործին: Սա պարզապես մարդու իրավունքների շատ կոպիտ խախտում է, որը հատկանշական է բռնապետական երկրներին:

Մենք չենք տեսնում դատավարություն և չունենք ակնկալիք ներկա դատարաններից օրինական վճիռներ կայացնելու՝ քանզի նրանք զրկված են որոշում կայացնելու իրավունքից

-ՀՀ-ում 150-ից ավելի փաստաբաններ գործադուլ են հայտարարել և պահանջում են դադարեցնել ապօրինի զննություններն ու խուզարկությունները , որոնք հատկապես տեղի են ունենում Սասնա ծռերի և Ժ. Սեֆիլյանի ու մյուսների գործով դատավարությունների ժամանակ: Ինչպիսին է Ձեր կարծիքն փաստաբանների այս ըմբոստ քայլի վերաբերյալ:

Մենք ողջյունում ենք փաստաբանների ըմբոստությունը համակարգի ապօրինի գործողությունների դեմ: Փաստաբանները գործադուլ են անում ոչ սեփական կարիքների համար, այլ օրենքին գերակայություն տալու և օրինականություն պահելու համար որի կարիքը մեր օրերում առաջնային պահանջ է:

Իհարկե զայրացուցիչ է այն փաստը, որ զննության պատրվակով խուզարկության են ենթարկում  միայն «Սասնա Ծռեր»-ի փաստաբաններին: Դա պատվերի մի մասն է որով փորձում են օրենքին հավատարիմ փաստաբաններին հեռու պահել դահլիճում ներկա գտնվելուց, բայց ի փառս «Սասնա Ծռեր»-ի փաստաբանների՝ համոզված եմ որ չեն կարողանա կանգնեցնել նրանց:

Վերջին որոշմամբ Ժիրայր Սեֆիլյանին ստիպողաբար հանրային պաշտպան նշանակելը դա իրավական  համակարգի  խայտառակությունն է և այն փաստաբաներն ովքեր հասկանալով ընդունում են գտվել օգտագործվողի դերում՝ դա  անհասկանալի է:

Աղբյուր՝ http://galatv.am/hy/news/200613/

Los Angeles Chapter

1 Comment

    • Hakob M.

      Ճշմարտությունը դա մարդկության միջեվ դարերով հղկված, հասարակության անդամների փոխհարաբերումների, վարվեցողության մտքի, հոգու խղճի,քաղաքակիրթ մարդկության արդար վճիռ կայացնելու ՝ մարդասիրական նորմ է: եվ նրա առաջատար, ուղղորդող սկզբունքն ոսկյա այն օրենքն է որը Ձեզ ամեն քայլափոխին հիշեցնում է, որ -“ՄԻ արա ուրիշին այնպիսի արարք , որը դու չէիր ցանկանա , որ նույն վերաբերմունքը ինքդ էլ քո հանդեպ ստանայիր”- … Գուցե լեզվաբանները հակառակվեն, բայց ըստ իմ ընկալման, Ճշմարտություն, Ազնվություն, Արդարություն բառերը դրանք հոմանիշներ են… Սովետ միության տարիներին դեռ 4-րդ դասարանից, ոտանավորի միջոցով , կյանքի տարբեր դրվագներով մեզ սովորեցնում էին լավի ու վատի տարբերությունը, ընդգծելով, որ եթե դու քո արարքով տհաճություն ես պատճառում ընկերոջդ, շրջապատին ապա, դա ՎԱՏ է եվ ՈՉ ճշմարիտ……Եվ եթե ներկա ժամանակներում կան մարդիկ, որոնք գտնում են, որ Ճշմարտացի ապրելը վնասակար է ապա դա ահավոր վտանգավոր է, եվ խոսում է այն մասին, որ ժամանակակից փողի վրա հիմնված վայրենի կապիտալիստական հասարակարգում, գերիշխում են իրար խաբելու, գցելու, քծնելու միայն անձնական շահ կորզելու, մարդկության մեծամասնության կողմից մերժվող՝ ցինիզմի, լկտիության, զոռբայության գողական բարքերն, որոնք շատ համահունչ են մեր հանցավոր իշխանավորների գործելակերպում, հատկապես դատաիրավական համակարգի մեր Սասնա Ծռերի այսօրվ դատավորությամբ են դրանք ցայտուն դուրս ցցված… Ու այդ ԱՐԱՏԸ քաղցկեղին բնորոշ ճյուղավորումներով արագ տարածվում է գտել հատկապես Ոչ տեղեկացված ու քիչ կարդացաց բնակչության ներքին օղակներում….Նորմալ կյանքով ապրած ու մեծացած անհատը, որպեսզի հարգանք վաստակի իր շրջապատում միշտ էլ պիտի լինի իր շրջապատի հանդեպ շիտակ, ճշմարիտ, ազնիվ, ու արդարացի… .
      https://www.youtube.com/watch?v=ItWkrV1h9zA Ինչու են ամերիկահայ գանգստերները հանգրվանում Հայաստանում. Armenian Power-ի հայաստանյան վերածնունդը

      reply

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.