ԳԱԼԱ-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդի» սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի ներկայացուցիչ, ազատամարտիկ Գարիկ Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան 100-ամյակն առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժ. Սեֆիլյանն իր հերթական հայտարարությունում կարևորում է «Սասնա ծռեր» խմբի անդամների ազատության պահանջը, որը ըստ նրա Հայրենիքի ազատագրման շարժման հարցւոմ պետք է դառնա համախմբող ու կազմակերպող գործոն: Որքանո՞վ եք սա իրատեսական համարում:

Մենք բազմիցս անդրադարձել ենք այն հարցին թե արդյոք Հայաստանում կա՞ ուժ որը կարող է փոփոխություն իրականացնել ներկա բռնապետական համակարգում:

Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում հանդես եկող բոլոր ուժերը խաղում են համակարգը տիրապետող ՀՀԿ-ի կանոններով: Համակարգն օգտագործում է «ընդդիմադիր» կոչվածներին ազգային ժողովում չնչին տեղ հատկացնելու պայմանով, իսկ «ընդդիմադիր» կոչվածներն էլ  դրա դիմաց վճարում են ժողովրդին խաբելով:

Այս պատկերն արդեն 20 տարի է տեսնում ենք, բայց լուծում չի առաջարկվել ոչ մեկի կողմից բացի Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած  «100 ամյակը» առանց ռեժիմի կազմակերպության՝  ինչպես նաև հետագայում հաստատվեց «Հիմնադիր Խորհրդարան»-ի կողմից:

Բազում փորձերից՝ փոխել համակարգը քաղաքական մեխանիզմներով կամ խաղաղ ըմբոստությամբ՝ համակարգի պատասխանն  եղավ կոշտ ու անհմաչափ, որն իր հերթին ժողովրդի պահանջով  ստեղծեց «Սասնա Ծռեր» ապստամբ խումբը:

«Սասնա Ծռեր»-ն ապստամբության  առաջին իսկ  օրվանից մինչ օրս վայելում են մեր ժողովրդի վստահությունը՝ թե ներսում և թե սփյուռքում, համարելով նրանց ներկա համակարգից փրկվելու միակ վստահելի կառույցը  և նրանց ազատության մեջ գտնվելը պարտադիր է մեր երկրի փրկության համար՝ քանի որ չկա մեկ այլ ուժ ով կկարողանա Հայաստանը դուրս քաշել Ռուսական ագրեսիվ գաղութացումից:

Ելնելով այս և շատ այլ փաստերից՝ համարում եմ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը, որ «Սասնա Ծռեր»-ը համախմբող գործոն են՝ ոչ  միայն իրատեսական է, այլ նաև պարտադիր:

Մենք բոլորս պետք է պահանջենք օր առաջ ազատել Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա Ծռեր»-ին:

-Հիմնադիր խորհրդարանի ներակայացուցիչները ապստամբության միջոցով են տեսնում երկրում ստեղծված իրավիճակից ելքը, որից հետո էլ պետք է լուծվեն Սասնա Ծռերի առաջ քաշած համազգային օրակարգային հարցերը՝ Արցախի միացում, ապագաղութացում, նոր Սահմանադրություն, առհասարակ՝ ժողովրդավարության և սահմանադրական կարգի հաստատում և այլն: Ինչ եք կարծում արդյո՞ք ժողովրդին կհամախմբեն այս կոչերը, որքանո՞վ է հասրակությունը պատրաստ դրան, արդյո՞ք մեծ մասը չի համակերպվեն ներկայիս իրավիճակին:

Ապստամբությունը դա ամեն քաղաքացու իրավունքն է, երբ իշխանությունը խլվում է ժողովրդից, իսկ Հայաստանում 1996 թվականից ի վեր անընդհատ ինչ որ ուժեր դիմելով ամենածայրահեղ քայլերի խլում են իշխանությունը օգտագործելով այն իրենց սեփական նպատակների համար: Սա իրողություն է որի լուծումն ապստաբությունն է, քանի որ ինչպես վերը նշեցի՝չեն թողել մեկ այլ միջոց: Իսկ եթե կան ուրիշ միջոցներ, ապա ինչու՞  չեն իրագործվում:

Ապստաբությունը միայն զենքով չէ որ կարելի է իրականացնել: Ժողովրդական ընդվզումն էլ բավարար է այս համակարգից ձեռբազատվել, իսկ թե ժողովրդին կհամախմբի նման կոչերը՝ դա ժողովուրդն ինքը պետք է որորշի,  ուզում է՞ ազատ ապրել սեփական երկրում, թե  ստրուկ՝ սեփական տանը:

Կարծում եմ չկա հասարակության  պատրաստ լինելու խնդիր:Այս հարցադրումը ճիշտ չէ քանի որ փոփոխությունները լինում են ասպասելի ինչպես եղավ 1998 թվականին՝ ժողովուրդն ոտքի կանգնեց կոմունիստական ջարդարար մեքենայի դեմ՝  պահանջեց և ստացավ:

Նույնն էլ հիմա պետք է արվի:

-Գրեթե նույն պհանջներն առաջ քաշվեցին նաև անցած տարի՝ հայտնի հուլիսյան իրադարձությունների ժամանակ, երբ Սասնա ծռեր խմբի անդմաները զինված ապստամբության դուրս եկան, սակայն բոլորիս է հայտնի այն ինչով ավարտվեց: Արդյո՞ք չկա մտավախություն, որ եթե անգամ ժողովուրդը ոտքի կանգնի, ապա դարձյալ կկրկնվեն  2016-ի հայտնի զարգացումները :

Սա ազգային ազտագրական պայքար է, եթե մտավախություններով մոտենանք, ապա ոչինչ չի փոխվի: Դա կախված է ժողովրդի կամարտահայտությունից:

-Պարոն Խաչատրյան ինչպե՞ս կգնահատեք Սասնա ծռերի ու Ժ. Սեֆիլյանի ու մյուսների գործով դատավարությունների ընթացքը, մենք տեսնում ենք, որ ի հակառակ նրանց կամքի դատավորները հանրային պաշտպանների են ներգրավում ու նիստ անցկացնում:

Գնահատական տալիս են այն ժամանակ, երբ ինչ որ գործողություն կատարվում է օրենքի սահմաններում, բայց Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա Ծռեր»-ի  դեպքում հնարավոր չի համարել դատավարություն և գնահատել որպես այդպիսին: Քաղաքական պատվեր է իջեցված դատարաններին հնարավորինս թույլ չտալ խոսել «Սասնա Ծռեր» խմբի անդամներին և դատարանի դահլիճից հեռացնել այն բոլոր փաստաբաններին՝ ովքեր իրոք ցանկանում են օրենքի տեսանկյունից նայել այս գործին: Սա պարզապես մարդու իրավունքների շատ կոպիտ խախտում է, որը հատկանշական է բռնապետական երկրներին:

Մենք չենք տեսնում դատավարություն և չունենք ակնկալիք ներկա դատարաններից օրինական վճիռներ կայացնելու՝ քանզի նրանք զրկված են որոշում կայացնելու իրավունքից

-ՀՀ-ում 150-ից ավելի փաստաբաններ գործադուլ են հայտարարել և պահանջում են դադարեցնել ապօրինի զննություններն ու խուզարկությունները , որոնք հատկապես տեղի են ունենում Սասնա ծռերի և Ժ. Սեֆիլյանի ու մյուսների գործով դատավարությունների ժամանակ: Ինչպիսին է Ձեր կարծիքն փաստաբանների այս ըմբոստ քայլի վերաբերյալ:

Մենք ողջյունում ենք փաստաբանների ըմբոստությունը համակարգի ապօրինի գործողությունների դեմ: Փաստաբանները գործադուլ են անում ոչ սեփական կարիքների համար, այլ օրենքին գերակայություն տալու և օրինականություն պահելու համար որի կարիքը մեր օրերում առաջնային պահանջ է:

Իհարկե զայրացուցիչ է այն փաստը, որ զննության պատրվակով խուզարկության են ենթարկում  միայն «Սասնա Ծռեր»-ի փաստաբաններին: Դա պատվերի մի մասն է որով փորձում են օրենքին հավատարիմ փաստաբաններին հեռու պահել դահլիճում ներկա գտնվելուց, բայց ի փառս «Սասնա Ծռեր»-ի փաստաբանների՝ համոզված եմ որ չեն կարողանա կանգնեցնել նրանց:

Վերջին որոշմամբ Ժիրայր Սեֆիլյանին ստիպողաբար հանրային պաշտպան նշանակելը դա իրավական  համակարգի  խայտառակությունն է և այն փաստաբաներն ովքեր հասկանալով ընդունում են գտվել օգտագործվողի դերում՝ դա  անհասկանալի է:

Աղբյուր՝ http://galatv.am/hy/news/200613/

Los Angeles Chapter

1 Comment

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.