Հայացք ՈՒղղել Դեպի Սփյուռք, Որտեղ ՈՒզում են Օր Առաջ Տեսնել Գաղութացումից և Անօրինական Իշխանությունից Ազատված Հայաստան – Armenian Renaissance  

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ»-ի սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի նախագահ Գարիկ Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, ինչպիսին է Ձեր կարծիքը Հայաստան-ԵՄ ստորագրված համաձայնագրի վերաբերյալ, սա կարելի՞ է ձեռքբերում համարել, ու  Ձեր գնահատմամբ ինչպե՞ս եղավ, որ ՌԴ-նայս անգամ չխանգարեց փաստաթղթի ստորագրմանը, և կամ ինչու՞ է ԵՄ-ն փորձում այսպիսով հարաբերություններ խորացնել ԵԱՏՄ անդամ երկրի հետ, չէ՞ որ նույն ՀՀ-ն 2013-ի կարևոր փաստաթղթի ստորագրումից հրաժարվեց ի վերջո:

Հայաստան-ԵՄ ստորագրված համաձայնագիրը կարևոր է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական համակարգի կարգավորման և կաշառակերության դեմ պայքարի համար, բայց որպես ձեռքբերում  այդպես չէ՝ քանի դեռ  Հայաստանում գործում է շղարշված բռնապետություն, որը ժողովրդի դեմ   օգտագործում է պետական պաշտպանական համակարգը՝ ոստիկանությունը:

Համաձայնագրի ստորագրումը Հայաստանում  ընկալվում է որպես Սերժ Սարգսյանի քաղաքական հաղթանակ՝ մոռանալով որ Եւրոմիությունն էլ իր քաղաքական  շահերն ունի: Եթե Եւրոպային պետք չլիներ՝ համոզված եմ, որ այդ համաձայնագիրը չէր ստորագրվի:

Վերջերս «Հայկական Վերածնունդ»  սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղն ունեցավ բարձր մակարդակի հանդիպիպում ԵՄ  արտաքին հարաբերությունների, մարդու իրավունքների և հարևան երկրների հետ բարեկամության գրասենյակների ներկայացուցիչների հետ:

Քննարկվեցին Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման և դատաիրավական  համակագի  կախվածության և կաշառակերության  մասին թեմաներ: 

Մեր մասնաճյուղը մշտական կապի մեջ գտնվելով վերոհիշյալ գրասենյակների հետ՝ հետևողական կլինի  համաձայնագրի մարդու իրավունքներին վերաբերվող բոլոր կետերն իրականություն դարձնելու համար:

Ինչու՞ է ԵՄ-ն փորձում այսպիսով հարաբերություններ խորացնել ԵԱՏՄ անդամ երկրի հետ:  Այս հարցի պատասխանը կարելի է հարցով տալ՝  ինչու՞ է ՌԴ-ն փորձում իր ազդեցության գոտում ունենալ  Ուկրաինան, Մոլդավիան  կամ եվրոպական մի այլ երկիր, գլոբալ առումով ամեն մեկն ուզում է ավելի շատ կողմնակիցներ ունենալ որը  կարող է հեռահար նպատակներ պարունակել:

ՌԴ-ի տարօրինակ պահվածքը կարող է երկու պատճառ ունենալ,  առաջին,  համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ, որ ստորագրելով համաձայնագիրը չի դավաճանի կրեմլին  և  երկրորդ, որ կրեմլն  իր վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում կորցրեց  ՀՀ քաղաքացու վստահությունը:

2013-ի ստորագրումից Հայաստանը չէ որ հրաժարվեց՝ այլ Սերժ Սարգսյանը, իսկ նա Հայաստանի Հանրապետությունը չէ:

-Այս գործընթացներից հետո ներքաղաքական ինչպիսի՞ վերադասավորումներ կլինեն ձեր կարծիքով երկրում, ու արդյոք ընդդիմադիր հատվածը պատրաստ է համարժեք քայլեր, գործողություններ սկսել:

Որպես իրական  քաղաքական վերադասավորում չի լինելու: Լինելու են տեղափոխություններ և անվանափոխություններ, որի արդյունքն ընդհանուր հաշվով նույնն է ինչ մինչ համաձայնագրի ստորագրումը:   Այս համակարգը հիմնված է անհատների վրա և եթե այդ անհատներից որևէ մեկն հեռացվի՝ համակարգը կսկսի ցնցվել ու քանդվել:

-Հանուն Հայաստան պետության ճակատն իր առջև խնդիր է դրել առաջիկայումպայքար սկսել երկրում, և ամբողջական իշխանափոխության մեկնարկ տալ , քանի որ երկրում ամեն բան վարչապետի պաշտոնով չէ, որ որոշվում է, այլ ըստ ճակատի անդամների՝ պետք է ձերբազատվել այս իշխանական համակարգից: Նման գործընթաց սկսելու հնարավորություն տեսնու՞մ եք:

Հնարավորություն միշտ կա,փոխելու  ցանկություն և կամք է հարկավոր որն իմ կարծիքով Հանուն Հայաստան պետության ճակատն ունի:

-Ձեր գնահատմամբ ինչ պետք է անեն, ինչպե՞ս գործեն ընդդիմադիր ուժերը, որպեսզի ժողովուրդն հերթական անգամ հուսախաբ չլինի, հավատա ու մինչև վերջ պայքարի:

Հնարավորություն միշտ կա,փոխելու  ցանկություն և կամք է հարկավոր որն իմ կարծիքով Հանուն Հայաստան պետության ճակատն ունի:

Ժողովրդի հետ պետք է ժողովրդի լեզվով խոսես, եթե ուզում ես երկարատև պայքար սկսել:

Վաստակել ժողովրդի վստահությունը, ապահովել կառավարական սպառնալիքներից և բռնություններից և ներկայացնել այնպիսի ծրագիր որը ժողովրդին հասկանալի և օգտակար կլինի:

Կարծում եմ  Հանուն Հայաստան պետության ճակատի ներկայացրած հռչակագիրն ընդունելի կլինի մեր ժողովրդի համար:

-Միշտ խոսվում է այն մասին, որ հայաստանյան ընդդիմությունը չունի անհրաժեշտ ռեսուրսներ, ու հակառակը՝ իշխանությունը, օգտագործելով ուժային կառույցները միշտ կարողանում է ցանկացած ընդվզւոմ լռեցնել: Ի՞նչ եք կարծում ինչ պետք է անել՝ հաջողության հասնելու համար:

Այն, որ իշխանությունն օգտագործելով ուժային կառույցները միշտ կարողանում է ցանկացած ընդվզում լռեցնել՝ դա փաստ է, բայց դա  դեռ  չի նշանակում որ վերջացել է իշխանությունների հանդեպ ունեցած ատելությունը:

Բացի այն որ պետք է մեր ժողովրդի հետ լեզու գտնել, Հանուն Հայաստան պետության ճակատն որպես միակ իրական ընդիմություն՝ ճիշտ կլինի որ հայացքն ուղղի դեպի սփյուռք որտեղ հինգ անգամ ավել հայ է ապրում քան Հայաստանում և մեծ թիվ են կազմում Հայաստանից բռնագաղթած  ազնիվ հայեր  որոնք ուզում են օր առաջ տեսնել գաղութացումից և ներկա անօրինական իշխանությունից ազատված Հայաստան:

-Հետևու՞մ եք Սանսա ծռերի, Ժ. Սեֆիլյանի ու մյուսների գործով դատավարություններին, ինչպիսի՞ն է դատաքննության վերաբերյալ ձեր կարծիքը: ՈՒնե՞ք արդարության հասնելու սպասելիքներ:

Սփյուռքում ուշադիր հետևում են Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա Ծռեր»-ին վերաբերվող բոլոր նյութերը:

Ես իմ կարծիքն արդարադատության վերաբերյալ  արդեմ ասել եմ՝  Հայաստանում չկա արդարադատություն, չկա արդար դատարան և չկան անկախ դատավորներ՝ հետևաբար ունենալ ակնկալիք որ կկայացվի արդար վճիռ՝  հեռու է իրականությունից:

Մի Երկրում, որտեղ մարդուն կարող են դատել հեռախոսազանգով կամ իրենց իսկ կողմից սարքած գործով, ի՞նչ  արդարադատության մասին է խոսքը:

Աղբյուր՝ http://galatv.am/hy/news/210954/

Los Angeles Chapter

1 Comment

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.