Ի սկզբանե աջակցելով ու գործակցելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման հետ՝ Հայաստանում և Սփյուռքում, (որի ծիլերը դրվել էին «Սասնա Ծռերի» կողմից ), «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունն իր բոլոր մասնաճյուղերով, ողջունելով հանդերձ մի քանի օր առաջ Անդրիաս Ղուկասյանի կալանքի չեղյալ հայտարարելը, ափսոսանք է հայտնում, որ «Սասնա Ծռերի» մի խմբի դատավարությունն անբացատրելի պատճառով հետաձգվել է այսօր:

Մեզ համար անհանդուրժելի է 110 քաղբանտարկյալների առկայությունն այսօրվա «նոր» Հայաստանի բանտերում՝ թեկուզ անգամ մեկ օր ավելի:

Մենք ըմբռնում ենք, որ քաղբանտարկյալների ազատման գործընթացը պետք է տեղի ունենա օրենքի շրջանակներում, այսինքն դատարանների և դատախազության որոշումներով, այլ ոչ թե ինչպես նախկինում վերևից իջեցված քաղաքական հրահանգներով: Դրա համար, սակայն, անհրաժեշտ է, որ դատական նիստերը կայանան:

Մենք Հայաստանի քաղաքական նոր իշխանություններից ակնկալում ենք դատարաններին դնել իրենց պատասխանատվությունների առջև, ապահովել դատական նիստերի կայացումը և դրանով իրականացնել Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնելու իրենց խոստումն ու հավատամքը:

Փարիզ 10/05/2018

Los Angeles Chapter

1 Comment

Leave a Reply to Los Angeles Chapter Cancel reply

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.