Հայկական Վերածնունդը կոչ է անում Ամուլսարի խնդիրը լուծել հանրաքվեով – Armenian Renaissance  

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը ուշադրությամբ հետևում և մասնակցում է Ամուլսարի հանքի հետ կապված թեժ քննարկումներին: Ակնհայտ է, որ հանքի շահագործումը պարունակում է խոշոր բնապահպանական ռիսկեր, որոնց լիարժեք կառավարումը գործնականում ոչ ոք չի կարող երաշխավորել:

Հասկանում ենք նաև Վարչապետի ներկայացրած փաստարկները, որոնք միտված են հարցը ի շահ պետության և բնակչության կարգավորելուն, և որպես այդպիսիք դրանք բավականին ծանրակշիռ են:

Այնուամենայնիվ, ելնելով խնդրի խիստ մեծ ծավալներից Հայաստանի ողջ բնակչության համար, և նկատի ունենալով երկու կողմերի ներկայացրած հնարավոր երկարաժամկետ հետևանքները, մենք առաջարկում ենք ՀՀ կառավարությանը և Վարչապետին այս հարցում ինքնուրույն որոշում չկայացնել: Վարչապետ Փաշինյանին կոչ ենք անում Ամուլսարի հանքի շահագործման հարցը ներկայացնել համապետական հանրաքվեի և ըստ ժողովրդի կամքի կայացնել վերջնական որոշում:

Վարչապետին կոչ ենք անում նաև վերագնահատել Հայաստանում մետաղական հանքերի բնապահպանական ազդեցությունը և նրանց նկատմամբ կիրառել ավելի բարձր ստանդարտներ, իսկ որոշներին փակել արդեն իսկ պատճառած զգալի վնասների պատճառով:

Հայկական Վերածնունդ սփյուռքյան շարժում

Օգոստոսի 21, 2019

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.