Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը դատապարտում է թուրքական բանակի ներխուժումը Սիրիայի սուվերեն պետության տարածք՝ քուրդ ժողովրդի ազատագրական պայքարը արյան մեջ խեղդելու նպատակով:

Թուրքիայի ագրեսիվ գործողությունները ուղղված չեն խաղաղության հաստատմանը, ինչպես նրանք հայտարարում են, այլ ուղղված են թուրքական պետության դարերով շարունակվող ազգային փոքրամասնություններին ճնշելու քաղաքականության: Ռազմական գործողություններից տուժում են մեծ թվով խաղաղ բնակչություն, այդ թվում ազատության պայքարի ելած քուրդ ժողովուրդը, ինչպես նաև ռազմական գործողությունների տարածքում բնակվող հայ և քրիստոնյա ասորիների համայնքները:

Եվս մեկ անգամ ականատես ենք թուրքական ագրեսիայի սանձարձակմանը՝ միջազգային համայնքի լուռ համաձայնության կամ թույլ դիմադրության պայմաններում:

Ինչպես 1915 թվականին հայ, ասորի և հույն ժողովուրդների ցեղասպանությունը տեղի ունեցավ արևմուտքի աչքերի առջև և լուռ համաձայնությամբ, այնպես էլ այժմ քուրդ ժողովրդի և այլ ազգություններին պատկանող համայնքները ենթակա են նոր ցեղասպանության վտանգին, որը պատմության դաժան կրկնությամբ կարող է տեղի ունենալ արևմուտքի թողտվությամբ հարյուր տարի անց:

Այդ տեսակետից ողջունելի է Հայաստանի իշխանության՝ թուրքական ներխուժման միանշանակ դատապարտումը:

Սփյուռքի հայությանը կոչ ենք անում միանալ արևմտյան տարբեր երկրներում արդեն իսկ սկսված բողոքի նախաձեռնություններին, ցույցերին և քաղաքական պրոցեսներին, հնարավոր բոլոր խողովակներով ճնշում գործադրել իրենց համապատասխան կառավարություններին՝ դատապարտելու և ստիպելու թուրքական իշխանություններին անմիջապես ետ կանգնել Սիրիայի ներխուժումից և դադարեցնել քուրդ ժողովրդի ահաբեկումը:

Հայկական Վերածնունդ
15 հոկտեմբերի, 2019

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.