Մրցույթի պայմանները
Սփյուռքում գործող «Հայկական Վերածնունդ» շարժումը 2016 թ ապրիլի 1-ից մայիսի 31-ը անց է կացնում «Հայաստանը զարգացման ճանապարհին» թեմայով ռեֆերատների մրցույթ:
Ռեֆերատում քննարկվող հարցերը – «Ինչը և ինչպես կփոխեի Հայաստանում, եթե ես կարողանայի ազդել ընդունվող որոշումների վրա», հետևյալ ոլորտներում՝
-տնտեսություն
-արտաքին քաղաքականություն
-մարդու իրավունքների և ժողովրդավարության ասպարեզ
-Հայաստան-սփյուռք հարաբերություններ
Ռեֆերատի ծավալը՝ 10 տպագիր էջից ոչ ավելի:
Մրցույթին կարող են մասնակել 18-35 տարեկան երիտասարդներ ՀՀ-ից և Արցախից:
Ռեֆերատները ընդունվում են մինչև 2016թ մայիսի 31-ը ներառյալ:
Լավագույն 15 ռեֆերատների հեղինակները կհրավիրվեն Երևան կլոր սեղանի և բանավեճի:
3 լավագույն ռեֆերատները կարժանանան դրամական պարգևի և կներկայացվեն շնորհանդեսի: Պարգևի ֆոնդը կազմում է 1000 ԱՄՆ դոլլար:
Հրավիրված մասնակիցների տրանսպորտի, սննդի և գիշերակացի ծախսերը կհոգան նախագծի կազմակերպիչները:
Մրցույթի անաչառությունը ապահովելու համար մրցույթին չեն կարող մասնակցել մրցույթը կազմակերպող և հովանավորող կազմակերպությունների անդամները, անհատ կազմակերպիչները:
Մրցույթին ներկայացված ռեֆերատները ժյուրիին ներկայացվում և գնահատվում են անոնիմ պայմաններում՝ ռեֆերատներից հեռացվում են հեղինակների անձնական տվյալները :
Մրցույթի բարձրագույն գնահատականը 20 բալ է :
Հաղթելու հիմնական չափանիշներն են՝
- Առաջադրված խնդիրների խորը ըմբռնում, տրամաբանական և ոչ զգացմունքային վերլուծություն
- Փաստերի վրա հիմնված դատողություն
- Հնարավորին չափ գործնական լուծումների առաջադրում
- Մտքերի և առաջադրված լուծումների ինքնատիպություն
Մրցանակների վերջնական քանակը որոշվում է ժյուրիի կողմից, ներկայացված բոլոր ռեֆերատները գնահատելուց հետո:
Գրագողությունը խստիվ արգելվում է: Գրագողության դեպքեր հայտնաբերելիս ռեֆերատը ավտոմատ հեռացվում է մրցույթի մասնակիցների ցանկից:
Ռեֆերատները ընդունվում են միայն հայերեն լեզվով և էլեկտրոնային տարբերակով, Microsoft Word ֆորմատով:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք ներկայացնել ստորև հայտը:
Իսկ ռեֆերատները կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:
http://www.armenianrenaissance.org/upload-of-referats
Մանրամասների համար Հայաստանի Հանրապետության տարածքում զանգահարել 094-01-67-60 կամ գրեք [email protected]
«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպություն
Հայտ
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները: