Հայկական Վերածնունդ սփյուռքյան շարժումը խնդրում է ձեր աջակցությունը – Armenian Renaissance  
$0 Raised
Goal $5.000,00
Donate Now

Հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ այս օրերին Հիմնադիր խորհրդարանը քաղբանտարկյալների ազատման համար լուրջ ֆինանսական խնդիրների առջև է հայտնվել։ Մինչ այսօր ծախսվել է 22․000․000 դրամ և դեռ բանտերում են մնում բազմաթիվ քաղբանտարկյալներ, որոնց խափանման միջոցի փոփոխության համար դեռ անհայտ է, թե դատարանները որքան գրավ կկիրառեն։ Շատ դեպքերում Սասնա Ծռերի և մյուս քաղբանտարկյալների համար նախատեսված գրավների վճարումները կատարվել են պարտքով։ Բացի այդ, Սասնա Ծռերից և մյուս քաղբանտարկյալներից շատերը ունեն լուրջ առողջական խնդիրներ և անհապաղ բուժման կարիք ունեն։ Այդ պատճառով դիմում ենք ձեր օգնությանը։ Խնդրում ենք ձեր հնարավորությունների սահմաններում օգնել մեզ այդ վճարումները կատարելու հարցում։ Տեղեկացնում ենք, որ պատգամավորների երաշխավորագրերը տրվում են նրանց խափանման միջոցը փոխելու նպատակով, սակայն պահանջվող գումարները վճարվում են Հիմնադիրի կողմից։ Ներկայացնում ենք փոխանցման մի քանի տարբերակ։ Խնդրում ենք ընտրել Ձեզ համապատասխան տարբերակը։

ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները կարող են փոխանցում կատարել Հայկական Վերածնունդ սփյուռքյան շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղին: Այդ դեպքում Դուք կստանաք հարկային արտոնություններ:

Օգտագործեք այս էջի վրա վերևում «DONATE NOW» կոճակը:

Կբացվի պատուհան, որտեղ ընտրեք առաջարկված գումարներից մեկը, կամ ինքներդ գրանցեք Ձեր ուզած գումարը:

Հաջորդ էջին եթե PayPal չունեք, օգտագործեք “Pay with Credit Card” կոճակը:

Այս դեպքում գումարի հավաքման և փոխանցման պատասխանատվությունը կրում է Հայկական Վերածնունդ սփյուռքյան շարժումը: Հաշվետվությունը կտեղադրվի ավելի ուշ այս էջի վրա:

Իսկ ԱՄՆ-ից դուրս, կարող եք ընտրել Ձեզ համապատասխան տարբերակը հետևյալ հղումով Հիմնադիրի կայքի վրա՝

Հիմնադիր Խորհրդարանը խնդրում է ձեր աջակցությունը

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել` ԱՄՆ-ում Գրիգոր Եղնուկյանին  +1-917-416-7777 և Հայաստանում  Սյուզան Սիմոնյանին +374-93-866874 հեռախոսահամարներով,

Շնորհակալ ենք աջակցության համար

Los Angeles Chapter

Leave a Comment