
Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը խորապես մտահոգված է վերջին շրջանում հայ զինծառայողների շրջանում գրանցված մահվան դեպքերով:
Այդ թիվը այս տարվա կտրվածքով արդեն իսկ մեծ թիվ է կազմում, որը թե հայաստանյան, թե սփյուռքահայ համայնքերի շրջանում լուրջ մտահոգություններ է առաջացրել:
Մեր խորին ցավակցություն ենք հայտնում զոհված երիտասարդների հարազատներին: Այլևս անհնար է հանդուրժել սեփական բանակում խաղաղ պայմաններում այսքան մեծ թվով երիտասարդ կյանքերի կորուստը:
Իշխանություններին կոչ ենք անում արագորեն բացահայտել բոլոր մահվան դեպքերը և խիստ պատասխանատվության ենթարկել համապատասխան պաշտոնատար անձանց, որոնց հանցավոր անգործության պատճառով բանակում տիրող ոչ կանոնակարգային բարքերը նորանոր երիտասարդ կյանքեր են խլում:
Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպություն
Փարիզ
Փետրվարի 17, 2020 թ.
Leave a Comment