Մրցույթի պայմանները

Սփյուռքում գործող «Հայկական Վերածնունդ» շարժումը 2016 թ ապրիլի 1-ից մայիսի 31-ը  անց է կացնում   «Հայաստանը զարգացման ճանապարհին» թեմայով ռեֆերատների մրցույթ:

Ռեֆերատում քննարկվող հարցերը – «Ինչը և ինչպես կփոխեի Հայաստանում, եթե ես կարողանայի ազդել ընդունվող որոշումների վրա», հետևյալ ոլորտներում՝

-տնտեսություն
-արտաքին քաղաքականություն
-մարդու իրավունքների և ժողովրդավարության ասպարեզ
-Հայաստան-սփյուռք հարաբերություններ

Ռեֆերատի ծավալը՝ 10 տպագիր էջից ոչ ավելի:
Մրցույթին կարող են մասնակել 18-35 տարեկան երիտասարդներ ՀՀ-ից և Արցախից:
Ռեֆերատները ընդունվում են մինչև 2016թ մայիսի 31-ը ներառյալ:
Լավագույն 15 ռեֆերատների հեղինակները կհրավիրվեն Երևան կլոր սեղանի և բանավեճի:
3 լավագույն ռեֆերատները կարժանանան դրամական պարգևի և կներկայացվեն շնորհանդեսի: Պարգևի ֆոնդը կազմում է 1000 ԱՄՆ դոլլար:
Հրավիրված մասնակիցների տրանսպորտի, սննդի և գիշերակացի ծախսերը կհոգան նախագծի կազմակերպիչները:
Մրցույթի անաչառությունը ապահովելու համար մրցույթին չեն կարող մասնակցել մրցույթը կազմակերպող և հովանավորող կազմակերպությունների անդամները, անհատ կազմակերպիչները:
Մրցույթին ներկայացված ռեֆերատները ժյուրիին ներկայացվում և գնահատվում են անոնիմ պայմաններում՝ ռեֆերատներից հեռացվում են հեղինակների անձնական տվյալները :
Մրցույթի բարձրագույն գնահատականը 20 բալ է :

Հաղթելու հիմնական չափանիշներն են՝

  • Առաջադրված խնդիրների խորը ըմբռնում, տրամաբանական և ոչ զգացմունքային վերլուծություն
  • Փաստերի վրա հիմնված դատողություն
  • Հնարավորին չափ գործնական լուծումների առաջադրում
  • Մտքերի և առաջադրված լուծումների ինքնատիպություն

Մրցանակների վերջնական քանակը  որոշվում է ժյուրիի կողմից, ներկայացված բոլոր ռեֆերատները գնահատելուց հետո:
Գրագողությունը  խստիվ արգելվում է: Գրագողության դեպքեր հայտնաբերելիս ռեֆերատը ավտոմատ հեռացվում է մրցույթի մասնակիցների ցանկից:
Ռեֆերատները ընդունվում են միայն հայերեն լեզվով և էլեկտրոնային տարբերակով, Microsoft Word ֆորմատով:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք ներկայացնել ստորև հայտը:

Իսկ ռեֆերատները կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:
http://www.armenianrenaissance.org/upload-of-referats

Մանրամասների համար Հայաստանի Հանրապետության տարածքում զանգահարել 094-01-67-60 կամ գրեք [email protected]

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպություն

Հայտ

Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները:

    Ձեր անունը և ազգանունը (պահանջվում է)

    Ձեր էլ. հասցեն (պահանջվում է)

    Ձեր հեռախոսի համարը (պահանջվում է)

    Ձեր տարիքը (պահանջվում է)

    Ձեր բնակավայրը (պահանջվում է)

    Ձեր կրթությունը (պահանջվում է)