[ Բեռլին ] Բողոքի և համերաշխության համայնքային ցույց – Armenian Renaissance  
  • Event Time:

ԲՈՂՈՔԻ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՑՈՒՅՑ ԲԵՌԼԻՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ,
ԱՐՑԱԽԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ,
ՕՐԻՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հարգելի´ հայրենակիցներ, հարգելի´ բարեկամներ ու ընկերներ,

Հայաստանի Հանրապետության ներքաղաքական և արտաքին ցնցումային իրավիճակը վերջին շաբաթների ընթացքում դեռևս մնում է չափազանց լարված։

Ապրելով արտերկրում և ուշադրությամբ հետևելով դեպքերի զարգացմանը, չենք կարող անտարբեր մնալ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքին, ինչպես նաև արտաքին քաղաքական ճգնաժամի ու ահագնացող վտանգների հանդեպ։

Հասկանալով մեր ժողովուրդի ցասումն ու ընդվզումը եվ համակրանք տածելով նրա արդար պայքարի նկատմամբ, կոչ ենք անում այստեղ՝ Գերմանիայում բնակվող բոլոր հայերին, միավորվել ու մեր բողոքի ձայնը լսելի դարձնել ինչպես երկրի կառավարող մարմինների, այնպես էլ գերմանական հանրության շրջանում։

Մենք խստորեն դատապարտում ենք ՀՀ ներկայիս իշխանությունների արտաքին, ինչպես նաև ներքին քաղաքականությունը բոլոր բնագավառներում, մասնավորապես վերջին օրերին խաղաղ ցուցարարների, անմեղ բնակչության և քաղաքական բանտարկյալների նկատմամբ բիրտ ուժի կիրառման անընդունելի գործելակերպն ու պահանջում`

1. անհապաղ ազատ արձակել ՀՀ-ում բոլոր անօրինաբար ձերբակալվածներին ու քաղբանտարկյալներին, անմիջապես դադարեցնել դաժան հետապնդումները նրանց ընտանիքների և համախոհների նկատմամբ։

2. թափանցիկություն մտցնել Արցախյան հարցի լուծման ուղղությամբ տարվող բանակցությունների և առաջարկվող լուծումների գործընթացում։ Կուլիսային լուծումներն անընդունելի են բոլորիս համար։ Ազատագրված Արցախի որևէ մաս չպետք է հանձնվի օտար պետությանը` բռնատիրական Ադրբեջանին, քանզի դա հայ ժողովրդի անվտանգության լրջագույն սպառնալիք է, յուրաքանչյուր հանձնված տարածք անմիջապես կվերածվի հայերին բռնի արտաքսած երկրորդ Նախիջևանի, ինչը ողջ երկրում կբերի զանգվածային արտագաղթ և սկիզբ կդնի հայոց պետականության կործանման։

3. Սերժ Սարգսյանի և ողջ իշխանությունների հրաժարականը։ Դեռևս ազատության մեջ մնացած և պայքարող գործիչներին հորդորում ենք իշխանությունների հեռացման գործընթացին զուգահեռ արագորեն լծվել օրինական ընտրությունների կազմակերպման և Հայաստանի Հանրապետությունում իրավական կարգերի հաստատման գործին։

Մենք խոստանում ենք մեր ողջ ներուժը Գերմանիայից անմնացորդ նվիրաբերել սույն անհետաձգելի նպատակների իրականացման գործին։

Հարգելի հայրենակիցներ, պահը ճակատագրական է, լռելը` անթույլատրելի:

Միացե´ք մեզ Հայաստանի Հանրապետության դեսպանատան առջև (Nußbaumallee 4, 14050 Berlin), կիրակի՝ օգոստոսի 21-ին,
ժամը 14.00-17.00-ին։

Լրացուցիչ տեղեկությունների և կազմակերպչական հարցերով կարող եք դիմել`

Դր. Րաֆֆի Պետիկյան, Դինսլակեն, 0171 – 45 79 813
Լիլիթ Քոչարյան, Բեռլին, 0157 – 55 46 32 69
Աննա Հակոբջանյան, Բեռլին, 0176 – 84 44 69 51
Սամվել Հովասափյան, Բեռլին, 030 – 75 70 98 10
Տաթևիկ Գրիգորյան, Բիլեֆելդ, 0176 – 34 13 40 60
Շուշան Թումանյան, Ֆրանկֆուրտ, 0178 – 79 04 561
Արտակ Խաչատրյան, Քյոլն, 0157 – 31 08 81 13
Ազատ Օրդուխանյան, Բոխում, 0175 – 96 31 556

Հարգանքներով`

1. Եվրոպայի հայերի համագումար, Գերմանիայի մասնաճյուղ
2. Հայկական վերածնունդ համասփյուռքյան շարժում, Գերմանիայի մասնաճյուղ
3. Բիլեֆելդի Գրիգոր Գրիգորյանի անվան մշակութային միություն
4. Հեսսենի Հայ մշակութային միության վարչություն, Մայնի Ֆրանկֆուրտ
5. Կիլիկիա Հայ երիտասարդական միության, Համբուրգ
6. Գերմանիայի Հայ ակադեմիականների միություն – 1860
7. Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիա

Հ.գ. Միությունների և համայնքների մասնակցությունը բաց է, ցանկացողները կարող են ուղարկել իրենց կազմակերպության համաձայնությունը և պատասխանատուի անունը։

Մանրամասների համար Ֆեյսբուքի վրա՝ https://www.facebook.com/events/116892252091407/

 

2016-08-21 rally in Berlin

Los Angeles Chapter

Leave a Comment