[Բրյուսել] Բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Բաղրամյան պողոտայում պայքարող ՀՀ քաղաքացիների – Armenian Renaissance  
  • Location: Brussels, Belgium

Հուլիսի 3-ին, 2015 թ., Բրյուսել քաղաքում Հայաստանի դեսպանատան առջև տեղի է ունեցել բողոքի ցույց:

Տեղի հայերն այսպիսով իրենց զորակցությունն են հայտնել Բաղրամյան պողոտայում պայքարող ՀՀ քաղաքացիներին: «Մենք սատարում ենք Բաղրամյան պողոտայում պայքարող մեր գիտակից հայրենակիցներին: Կեցցե այն արդար Հայաստանը, որը շուտով կկառուցվի»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է բողոքի ցույցի մասնակիցներից Անուշ Տերտերյանը:

Բրյուսելում հայ ցուցարարների պաստառներին գրված է. «Ո՛չ կրիմինալ համակարգին», «Սփյուռքը ձեր կողքին է, սիրելի՛ հայրենակիցներ», «Մենք ձեզ հետ ենք», «Ոչ թալանին»:

Ցույցին մասնակցել է «Հայկական Վերածնունդ» շարժման Բելգիայի անդամները:

 

ԳԱԼԱ-ն անդրադարձել է այս ցույցին՝ http://galatv.am/hy/news/115345/

Los Angeles Chapter

Leave a Comment