«Հայկական Վերածնունդ» շարժումը մասնակցել է Եվրոպայի Հայերի Համագումարի խորհրդաժողովին – Armenian Renaissance  
  • Location: Duisburg, Germany

Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, սույն թվականի մարտի 4-6-ը Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, տեղի է ունեցել հայության հիմնահարցերին նվիրված գիտահետազոտական խորհրդաժողով՝ «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» ընդհանուր խորագրով:

«Հայկական Վերածնունդ» շարժումը հրավեր էր ստացել և մասնակցել է այս խորհրդաժողովին:

 

Խորհրդաժողովի ընթացքում «Հայկական Վերածնունդ» շարժումի ողջույնը ներկայացրեց խոսնակ Շանթ Ոսկերիչյանը:

Գիտաժողովին նաև անդրադարձ եղավ ներկա սփյուռքյան կառույցներին և իրենց օրակարգին: Նշվեծ, որ «Հայկական Վերածնունդ» շարժումը միակն է, որ Հայաստանի Հանրապետության թեման դրել է իր օրակարգի մեջ:

Այս մասին նշեց նաև Ազատ Օրդուխանյանը, Գերմանիայի «Հայ Ակադեմիականների Միության – 1860» նախագահը:

 

 

Հիմնադիր խորհրդարանի ողջույնի խոսքը ներկայացրեց Հիմնադիր խորհրդարանի անդամ, «Հայկական Վերածնունդ» շարժման Բելգիայի պատասխանատու Գարիկ Խաչատրյանը:

 

 

Los Angeles Chapter

Leave a Comment