«Մեր ձայնը, մեր ապագան» հանրահավաք – Armenian Renaissance  
  • Event Time:
  • Location: Consulate General of The Republic of Armenia

Հայկական Վերածնունդ Շարժման Լոս Անջելեսյան մասնաճյուղը կոչ է անում համայն հայությանը միանալ մեր պայքարին, որպեսզի սատար կանգնենք Հայաստանի քաղաքացիների պահանջներին և անսասան կերպով կանգնենք նրանց կողքին: Մենք չենք կարող անտարբեր լինել մեր Հայաստանի քույրերի և եղբայրների մաքառումների նկատմամբ: Մենք խիստ մտահոգված ենք մեր հայրենիքի ապագայով, մտահոգված ենք ամբողջ հայության իրավունքների համար մարտնչող մեր քաջարի ակտիվիստների ու անվախ քաղաքացիների ճակատագրով:

Մենք այստեղ ենք՝ ի լուր աշխարհի մեր անվերապահ սերը հայտնելու առ Հայաստան, առ արդարադատության, ազատության և առ Հայաստանի խիզախ քաղաքացիների իրավահավասարություն:

Միացե՛ք մեզ: Եկե՛ք ուս ուսի տված կանգնենք Հայաստանի քաղաքացիների կողքին: Թո՛ղ մեր ձայնն հնչի միասնական, հստակ և հնչեղ քան երբևէ: Եկե՛ք բոլորս միասնաբար պայքարենք՝ միասնական ապագա կերտելու համար:

Հանրահավաքը տեղի կունենա Ապրիլի 7-ին 2013 թ., երեկոյան ժամը 5-ին Հայաստանի Հանրապետության հյուպատոսության առջև Գլենդելում:

 

 

903326_172619679562452_1744006745_o

Los Angeles Chapter

Leave a Comment

  • Event Time:
  • Location: Consulate General of The Republic of Armenia

The Armenian Renaissance, Los Angeles Chapter, cordially invites all Armenians, to join our struggle to firmly stand with the citizens of Armenia. We are not indifferent to the plight of our sisters and brothers in Armenia. We care about our homeland, the courageous activists and dauntless citizens struggling for the rights of all Armenians.

We are here to openly declare our love for Armenia, for justice, freedom and rule of law for all its valiant citizens.

Join us! Stand shoulder to shoulder with the people of Armenia! Let our voices ring in unison, purer and louder than ever! Let us unite in our struggle to build our future together!

Rally will take place on April 7, 2013 at 5 PM in front of Consulate General of the Republic of Armenia in Glendale.

Los Angeles Chapter

Leave a Comment