• Event Time:
  • Location: Anoush Banquet Hall – Galleria Ballroom

Այսօր Լոս Անջելեսում տեղի ունեցավ Հայկական Վերածնունդ Շարժման կողմից կազմակերպված և հովանավորված Skype- հանդիպում Սարդարապատ Շարժման, Հիմնական Խորհրդարանի Ընտրական Հանձնաժողովի անդամ, Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանի հետ։

Հանդիպման սկզբում Պարոն Սեֆիլյանը համառոտ կերպով վերլուծեց Հայաստանում տիրող ներկա ճգնաժամային իրավիճակը, մատնանշելով Սփյուռքի մասնակցությունը և նրա կարևոր դերը Հայաստանյան կյանքին։ Այնուհետև հանդիպումը շարունակվեց գրեթե երկու ժամ տևող հարց ու պատասխանով, որի ընթացքում համայնքի ներկայացուցիչները բարձրաձայնեցին իրենց մտահոգող հարցերը՝ հայրենիքում կատարվող արագ փոփոխությունների վերաբերյալ։ Պարոն Սեֆիլյանը փորձեց հնարավորին չափ իրազեկել համայնքին և իր տեսակետն ու մոտեցումները ներկայացնել Մաքսային Միության ճգնաժամի, և հատկապես սույն թվականի Մայիսի 29-ին Աստանիայում կայացած տխրահռչակ հանդիպման արդյունքների մասին։

Երեկոն ավարտվեց երկկողմանի շնորհակալական խոսքերով և նման հանդիպումների հաճախացման պայմանավորվածությամբ։

«Հայկական Վերածնունդ» Շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղը կրկին իր շնորհակալությունն է հայտնում Պարոն Սեֆիլյանին և հայկական համայնքի ներկայացուցիչներին։

«Հայկական Վերածնունդ» Շարժման Լոս Անջելեսի Մասնաճյուղ

Մաս 1

 

Մաս 2

 

Los Angeles Chapter

Leave a Comment