[ Քյոլն ] Համահայկական հանրահավաք Սեպտեմբերի 17-ին – Armenian Renaissance  
  • Event Time:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

ԲՈՂՈՔԻ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՑՈՒՅՑ ՔՅՈԼՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ
ԱՐՑԱԽԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
ՕՐԻՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ Է
Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժման նախաձեռնությամբ, որին միացել են սփյուռքյան բազմաթիվ համայնքներ և կազմակերպություններ, 2016թ. սեպտեմբերի 17-ին աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվում է բողոքի և համերաշխության ցույցեր։

Ցույցերի պահանջները հետևյալն են՝

1. անհապաղ ազատ արձակել ՀՀ-ում բոլոր անօրինաբար ձերբակալվածներին ու քաղբանտարկյալներին, անմիջապես դադարեցնել դաժան հետապնդումները նրանց ընտանիքների և համախոհների նկատմամբ։

2. ազատագրված Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է և նրանից որևէ տարածք չի կարող հանձնվել օտար պետությանը` բռնատիրական Ադրբեջանին, քանզի դա հայ ժողովրդի անվտանգության լրջագույն սպառնալիք է, յուրաքանչյուր հանձնված տարածք անմիջապես կվերածվի հայերին բռնի արտաքսած երկրորդ Նախիջևանի, ինչը ողջ երկրում կբերի զանգվածային արտագաղթ և սկիզբ կդնի հայոց պետականության կործանման։ Արցախախյան հարցի միակ լուծումը նրա վերամիավորումն է մայր Հայաստանին։

3. Սերժ Սարգսյանի և ողջ իշխանությունների հրաժարականը։ Դեռևս ազատության մեջ մնացած և պայքարող գործիչներին հորդորում ենք իշխանությունների հեռացման գործընթացին զուգահեռ արագորեն լծվել անցումային կառավարության ստեղծման և դրան հետևող օրինական ընտրությունների կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում իրավական կարգերի հաստատման գործին։

4. Հայաստանի Հանրապետության իրավական և ժողովրդավար ինքնիշխանությունը համարվում է գերագույն արժեք և որևէ զիճում անկախության և պետականության հարցում, մեր կողմից համառ դիմադրության կարժանանա:

Մենք խոստանում ենք մեր ողջ ներուժը նվիրաբերել սույն անհետաձգելի նպատակների իրականացման գործին։

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական շարժմանը սատարելու նպատակով վերոհիշյալ չորս պահանջներով սեպտեմբերի 17-ին աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվող համերաշխության ցույցերին արդեն ընդգրկված են հետևյալ քաղաքները՝

ԱՄՆ – Լոս Անջելես
ԱՄՆ – Նյու Յորք
ԱՄՆ – Բոստոն
ԱՄՆ – Բոյսի (Այդահոի նահանգ)
Ֆրանսիա – Փարիզ
Ֆրանսիա – Լիոն
Գերմանիա – Քյոլն
Իսպանիա – Բարսելոնա
Իտալիա – Ֆլորենսիա

Միացե´ք մեզ Քյոլնի տաճարի հրապարակում (Domvorplatz Köln-Zentrum), շաբաթ՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 16.00-19.00-ին։

Լրացուցիչ տեղեկությունների և կազմակերպչական հարցերով կարող եք դիմել`

Դր. Րաֆֆի Պետիկյան, Դինսլակեն, 0171 – 45 79 813
Տաթևիկ Գրիգորյան, Բիլեֆելդ, 0176 – 34 13 40 60
Արտակ Խաչատրյան, Քյոլն, 0157 – 31 08 81 13
Ազատ Օրդուխանյան, Բոխում, 0175 – 96 31 556

Հարգանքներով`

1. Եվրոպայի հայերի համագումար, Գերմանիայի մասնաճյուղ
2. Հայկական վերածնունդ համասփյուռքյան շարժում, Գերմանիայի մասնաճյուղ
3. Բիլեֆելդի Գրիգոր Գրիգորյանի անվան մշակութային միություն
4. Գերմանիայի Հայ ակադեմիականների միություն – 1860

Հ.գ. Միությունների և համայնքների մասնակցությունը բաց է, ցանկացողները կարող են ուղարկել իրենց կազմակերպության համաձայնությունը և պատասխանատուի անունը։

3 սեպտեմբեր 2016թ., Գերմանիա

Ֆեյսբուքյան Էջը այս միջոցառման համար՝
https://www.facebook.com/events/1068014699913129/

14045544_1752717691607453_5578778639317471536_n

 

 

 

 

 

AR logo-small

Los Angeles Chapter

Leave a Comment