Բրյուսելում տեղի ունեցավ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի հանդիպումը Հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Քննարկվեցին հայաստանի ներկա իրավիճակին վերաբերվող հարցեր՝ ինչպես նաև սփյուռքի դերի ու մասնակցության կարևորության մասին:
Հանդիպումն անցավ առողջ մթնոլորտում՝ բուռն քննարկումներով:
Քննարկվեցին տարածաշրջանում Հայաստանի դերի և հնարավորությունների մասին:
Հանդիպման նպատակներից էր նաև երիտասարդների ներգրավումը քաղաքական կյանքին՝ որը կայացավ և ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագա հանդիպումների համար:
Բանախոսներ՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի նախագահ՝ Գարիկ Խաչատրյան, Գերմանիայի «Հայ Ակադեմիական» միության նախագահ՝ Ազատ Օրդուխանյանը և Հայաստանում քաղբանտարկյալների ազատության համար պայքարող՝ Լուսինե Մհերյանը:
Leave a Comment