Շանթ Ոսկերիչեանի խոսքը “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ”ին Փարիզում կազմակերպած հանրահավաքին

Հարգելի հայրենակիցներ՝ Հայաստանն այսօր գտնվում է ամենավտանգավոր քաղաքական փուլում, այն իմաստով, որ վիճարկվում է Հայաստանի ապագայում լինել չլինելու հարցը: Ազգային ժողովը 102 ձայնով Հայաստանի օդը հանձնեց ռուսաստանին, դա նշանակում է որ Հայաստանի օդային տարացքը ամբողջությամբ գտնվում է ռուսաստանի տրամադրության տակ, եթե որեւէ կողմից խախտվի օդային տարացքը՝ Հայաստանն իրավունք չունի ինքնուրույն պաշտպանվելու որոշում կայացնել:

Բացի դա ներկա իշխանավորները պատրաստ են հանձնել Արցախի ազատագրված տարածքները միայն իրենց իշխանությունը պահելու եւ ռուսաստանին հաճոյանալու համար: Դրա ապացույցն եղավ պատերազմի իմիտացիայի միջոցով 800հեկտար հանձնելը 102 զոհերի գնով եւ հիմա խոսում են ավելի շատ տարածքների հանձնման մասին:
800հեկտարի կորստի մասին գաղտնի էր պահվում մինջեւ հայտարարվեց Ժիրայր Սեֆիլյանի նախագահությամբ Շ.Ա.Գ.Ա.Մ-ի (Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում) կողմից: Դրանից հետո միայն սերժ սարգսյանը հաստատեց տարածքների կորստի մասին եւ հայտարարեց, այդ հողերը մեզ պետք չեն՝ ում պետք է թող գնա վերցնի՝ այսինքն ինքը որպես գերագույն հրամանատար հրաժարվեց վերականգնել ԼՂՀ-ի պետական սահմանը եւ համատեղ հրաժարվեց գերագույն հրամանատարի պարտականություններից նունպես:

Այդ հայտարարությունից հետո Շ.Ա.Գ.Ա.Մ-ը Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ պատրաստակամություն հայտնեց վերադարձնել կորցրած տարածքները եւ համատեղ ստիպել թշնամուն ծունկի գալ եւ վերջ դնել այս պատերազմին:

Շ.Ա.Գ.Ա.Մ- կողմից հայտարարվեց զորահավաք որին մոտ 1000 կամավորներ արձագանքեցին:

Արդյունքում հունիսի 20-ին անհիմն ձեռբակալվեց Ժիրայր Սեֆիլյանը:
Սեֆիլյաի ձեռբակալության պատճառը քաղաքական է, համակարգը վախենալով Սեֆիլյանից՝ գնում է անօրինական քայլերի:

Չկարողանալով որեւէ ապացույց գտնել Սեֆիլյանի դեմ՝ հուլիսի 1-ին համակարգը կազմակերպեց Շ.Ա.Գ.Ա.Մ-Ի վարչության անդամների եւ «Նոր Հայաստան»-ի աջակիցների բնակարանների խուզարկություն՝ հույս ունենալով գտնել ինչ որ բան որով կկարողանային մեղադրել Ժիրայր Սեֆիլյանին, որը չհաջողվեց՝ չգտնվեց ոչինչ:

Եւս մեկ անգամ հաստատվեց որ Հայաստանը վերածվել է բռնապետության որը շուտով կվերածվի գաղութի:

Ելնելով ներկա իրադարձություններից՝ Հայաստանի կառավարող համակարգից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին եւ բոլոր քաղբանտարկյալներին:

 

Շանթ Ոսկերիչեան
«Հայկական Վերածնունդ» շարժման Փարիզի պատասխանատու

Փարիզ
Հուլիսի 3, 2016

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.